Անձնական տվյալների մշակման և գաղտնիության սույն քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) ընդունված է «ՋԻԷՖԷՆ ՔԼԱՈՒԴ ԻՆԹԵՐՆԵԹ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից, որն իրավաբանական անձ է, ստեղծված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և գրանցված է ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա, 6 շենք, 10-րդ տարածք հասցեում (այսուհետ՝ Ընկերություն)։
1.1. Սույն Քաղաքականությունը սահմանում է այն ֆիզիկական անձանց մասին տեղեկատվության մշակման և պաշտպանության կարգը (այսինքն՝ այնպիսի տեղեկատվություն, որը թույլ է տալիս բացահայտել անձին), ովքեր օգտվում են www,gfn.am (այսուհետ՝ Կայք) Կայքի Ծառայությունից: Այս քաղաքականությունը մշակվել և օգտագործվում է «GeForce Now» ծառայության (այսուհետ՝ նաև Ծաայություն) Օգտատիրոջ համաձայնագրի համաձայն: Սույն քաղաքականության դրույթների և Ընկերության այլ փաստաթղթերի դրույթների միջև հակասությունների դեպքում կիրառվում են սույն Քաղաքականության դրույթները:
1.2. Սույն քաղաքականության նպատակն է ապահովել Օգտատերերի անձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը չարտոնված մուտքից և բացահայտումից: Որոշ հասկացություններ, որոնք հստակորեն սահմանված չեն սույն Քաղաքականությամբ, ունեն ՀՀ օրենսդրությամբ կամ GeForce Now ծառայության Օգտատիրոջ համաձայնագրով սահմանված նշանակությունը, ինչպես նաև չեն կարող մեկնաբանվել տեքստի ընդհանուր մտքից առանձին:
1.3. Ընկերությունը՝ Օգտատիրոջը տրամադրելով Ծառայության հասանելիություն, գործելով ողջամտորեն և բարեխղճորեն, համարում է, որ Օգտատերը.
Ընկերությունը չունի որևէ պարտավորություն ստուգել Օգտատիրոջ կողմից իր մասին տրմադրված կամ օրինական եղանակով այլ կերպ տացված (հավաքված) տեղեկատվության ճշգրտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, երբ Ընկերությունը ունի այդ տվյալների ստուգման պարտավորություն:
2.1. Ընկերությունը հավաքում, պահպանում և մշակում է է Օգտատիրոջ անձնական տվյալները՝ Ընկերության հետ Օգտատիրոջ համաձայնագիր կնքելու և Օգտատիրոջը Ծառայություն մուտք գործելու հասանելիություն տալու, ինչպես նաև Օգտատիրոջ համաձայնագրի գործողության ընթացքում այդ համաձայնագրով կամ Ծառայության մատուցման կանոններով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրականացման համար: Օգտատիրոջ անձնական տվյալները պաշտպանվում և մշակվում են 2015 թվականի մայիսի 18-ին ընդունված թիվ ՀՕ-49-Ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն տրված համաձայնության հիման վրա: Օգտատիրոջ առանձին համաձայնությունը չի պահանջվում իր անձնական տվյալների մշակման համար: Ընկերությունն իրավունք ունի մշակել անձնական տվյալները` առանց անձնական տվյալների իրավունքների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցելու:
2.2. Կայքում գրանցվելու համար Օգտատերը տրամադրում է էլեկտրոնային փոստի հասցեն և ծննդյան ամսաթիվը, ըստ անհրաժեշտության կարող են պահանջվել նաև այլ տվյալներ, որոնց տրամադրմամբ Օգտատերը կհավաստի դրանք Ընկերության կողմից մշակելուն իր համաձայնությունը: Կայքի ճիշտ աշխատանքի համար Օգտատիրոջ բրաուզերը Ընկերությանն է փոխանցում Օգտատիրոջ IP-ի և բրաուզերի տեսակի մասին տվյալներ, որոնք պահպանվում են Ընկերության կողմից Ծառայությանը հասանելիություն ապահովելու ողջ ժամանակահատվածում:
Գրանցվելով կայքում ապակենտրոնացված նույնականացման համակարգի բաց ստանդարտի միջոցով՝ Օգտատերը տալիս է իր անվերապահ համաձայնությունն առ այն, որ Google համակարգը և այլ համակարգերը, որոնք Ծառայության կողմից օգտագործվում են Կայքում գրանցվելու համար, Ընկերությանն են փոխանցելու վերջինիս անձնական տվյալները, մասնավորապես՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնական էջի նկարը, ինչպես նաև նախընտրելի լեզուն։ Բացի այդ, Օգտատերը տալիս է իր համաձայնությունը մարքեթինգային տեղեկագրեր ստանալու համար:
2.3. Ծառայությունից օգտվելու դժվարությունները վերացնելու համար տեխնիկական աջակցության ծառայությունը պահանջում է տեղեկատվություն Օգտատիրոջ սարքի օպերացիոն համակարգի և ինտերնետ հասանելիության մատակարարի (պրովայդեր) մասին: Ընկերությունը, Օգտատիրոջ նկատմամբ Օգտատիրոջ համաձայնագրից բխող իր պարտավորությունները կատարելու համար, կարող է Օգտատիրոջից պահանջել նաև լրացուցիչ տվյալներ: Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջից պահանջել, անձը հաստատող փաստաթղթի կամ Օգտատիրոջ անունը, ազգանունը, լուսանկարը պարունակող այլ փաստաթղթի պատճեն, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկություններ, որոնք, Ընկերության հայեցողությամբ, անհրաժեշտ և բավարար կլինեն Օգտատիրոջ նույնականացման համար և կկանխեն երրորդ անձանց իրավունքների չարաշահումն ու խախտումը, նշված տեղեկությունների տրամադրմամբ Օգտատերը կհավաստի դրանք Ընկերության կողմից մշակելուն իր համաձայնությունը:
2.4. Գրանցվելով Կայքում և մուտք գործելով Ծառայություն՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը սույն Քաղաքականության բոլոր դրույթների վերաբերյալ, առանց բացառության: Սույն Քաղաքականության պայմանների կամ դրանցից որևէ մեկի հետ անհամաձայնության դեպքում Օգտատերը պետք է ձեռնպահ մնա Ծառայությունից օգտվելուց:
2.5. Օգտատիրոջ անձնական տվյալների հավաքագրումն իրականացվում է Կայքում գրանցման ընթացքում, ինչպես նաև հետագայում, երբ Օգտատերը, իր նախաձեռնությամբ, Կայքի գործիքների միջոցով մուտքագրում է իր մասին լրացուցիչ տեղեկություններ: Հավաքված անձնական տվյալները թույլ են տալիս ուղարկել ծանուցումներ նոր բովանդակության, հատուկ առաջարկների և տարբեր իրադարձությունների մասին: Եթե Օգտատերը ցանկություն չունի ստանալ նման նամակագրություն, նա կարող է ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ սեղմելով «չբաժանորդագրվել» հղումը: Վիճակագրական նպատակներով Օգտատերերի գործունեության վերաբերյալ ապաանձնավորված տվյալներ կարող են հավաքվել՝ օգտագործելով այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Google Analytics-ը և Yandex Metrica-ն:
Օգտատերերի անձնական տվյալները պահվում են բացառապես էլեկտրոնային կրիչներում և մշակվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական տվյալների ոչ ավտոմատացված մշակումն անհրաժեշտ է՝ կապված իրավական պահանջների կատարման հետ: Օգտատերն իրավունք ունի.
Օգտատերերի անձնական տվյալները չեն փոխանցվում որևէ երրորդ անձի, բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղակիորեն նախատեսված են սույն Քաղաքականությամբ, Ծառայության մշակման և/կամ տրամադրման հետ կապված Ընկերության կողմից կնքվող պայմանագրերով, ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև ուղղակիորեն բխում են Օգտատիրոջ համաձայնագրից կամ դրա կատարման անհրաժեշտությունից: Օգտատիրոջից երրորդ անձանց տվյալների փոխանցման դեպքերի նկատմամբ սույն Քաղաքականությունը կիրառելի չէ: Օգտատիրոջ անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձ - Ընկերության կոնտրագենտներին հնարավոր է, պայմանով, որ այդ կոնտրագենտները ստանձնեն ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու պարտավորություն: Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել լիազոր պետական մարմինների պահանջով՝ միայն գործող օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով: Ընկերության կողմից անձնական տվյալների ոչնչացումը հնարավոր է Օգտատիրոջ խնդրանքով, որի դեպքում ոչնչացված տվյալները վերականգնման ենթակա չեն: Նախկին Օգտատիրոջ կողմից նոր Օգտատիրոջ համաձայնագրի կնքման դեպքում սույն Քաղաքականությամբ նախատեսված համաձայնությունները ենթակա են կրկին տրամադրման:
5.1. Ընկերությունը ձեռնարկում է իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ ապահովելու Օգտատիրոջ անձնական տվյալների պաշտպանությունը դրանց չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենահանումից, տարածումից, ինչպես նաև երրորդ անձանց այլ անօրինական գործողություններից:
5.2. Եթե Օգտատերն անչափահաս է, նա պետք է ապահովի, որ իր ծնողները կամ օրինական ներկայացուցիչները թույլտվություն տան նրա անձնական տեղեկատվությունը հավաքելու և մշակելու համար:
5.3. Ընկերությունը խորհուրդ է տալիս օրինական ներկայացուցիչներին (ծնողներ, որդեգրողներ կամ խնամակալներ), ինչպես նաև այլ անձանց, որոնց հսկողության տակ են գտնվում անչափահասները, վերահսկել Ծառայության օգտագործումը անչափահասների կողմից:
5.4. Ծառայությունը կարող է պարունակել երրորդ անձանց կայքերի, ապրանքների և ծառայությունների վերաբերյալ հղումներ: Երրորդ անձանց կողմից հավաքագրված անձնական տեղեկությունները, որոնք կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են գտնվելու վայրի տվյալները կամ կոնտակտային տվյալները, կարգավորվում են այդ անձանց գաղտնիության պահպանման կանոններով: Սույն Քաղաքականության գործողությունը չի տարածվում երրորդ անձանց գործողությունների և ինտերնետային ռեսուրսների վրա:
Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի իր հայեցողությամբ փոփոխություններ կատարել Քաղաքականության մեջ՝ առանց Օգտատերերի համաձայնության, Օգտատերերի կողմից հաղորդված անձնական տվյալների չարտոնված մուտքից պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով: Կայքում փոփոխությունների կատարման դեպքում, Քաղաքականության նոր տարբերակի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան մեկ օր առաջ, տեղադրվում է համապատասխան ծանուցում և Քաղաքականության նոր տարբերակը: Քաղաքականության նախորդ հրատարակությունները պահվում են Ընկերության փաստաթղթերի արխիվում:
7.1. Օգտատերերն իրավունք ունեն իրենց հարցումներն ուղարկել Ընկերությանը, այդ թվում՝ իրենց անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ հարցումները գրավոր՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա, 6 շենք, 10-րդ տարածք հասցեով կամ էլեկտրոնային նամակի ձևով, որը պետք է ուղարկվի Կայքում գրանցվելու համար Օգտատիրոջ կողմից տրամադրված և էլեկտրոնային փոստի հասցեից և ուղարկվի Ընկերության help@gfn.am էլեկտրոնային փոստի հասցեին:
7.2. Օգտատիրոջ կողմից ուղարկված հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
Ընկերությունը պարտավորվում է ուսումնասիրել և պատասխանել Օգտատիրոջ հարցմանը՝ հարցումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։
7.3. Ընկերության կողմից Օգտատերերից ստացված ողջ նամակագրությունը (գրավոր կամ էլեկտրոնային ձևով հարցումները) համարվում են սահմանափակ օգտագործման տեղեկատվություն և չեն բացահայտվում առանց Օգտատիրոջ գրավոր համաձայնության:
7.4. Հարցումն ուղարկած Օգտատիրոջ մասին անձնական տվյալները և այլ տեղեկությունները չեն կարող օգտագործվել առանց Օգտատիրոջ հատուկ համաձայնության, բացառությամբ ստացված հարցմանը պատասխանելու անհրաժեշտության կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի:
7.5. Անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ որևէ պահանջի կամ անձնական տվյալների հետ կապված որևէ հարցի դեպքում դրանք քննարկվում են Ընկերության գտնվելու վայրում: Հնարավոր է դիմել նաև էլեկտրոնային տարբերակով՝ նամակ գրելով Ընկերության help@gfn.am էլեկտրոնային հասցեին: