5 հետաքրքիր հղում խաղերին Fallout սերիալի 2-րդ եթերաշրջանում
Թեև Fallout-ի 2-րդ եթերաշրջանից թողարկվել է ընդամենը երկու դրվագ, դրանք արդեն լի են բազմաթիվ ակնարկներով խաղային ֆրանշիզային (հատկապես Fallout: New Vegas-ին, որը վերջերս է ավելացվել GFN.AM խաղային ծառայությունում): Մենք առանձնացրել ենք ձեզ համար ամենահետաքրքիրները:
Ռոբերտ Հաուս
Երկրորդ եթերաշրջանի սկզբում մենք առաջին անգամ տեսնում ենք Ռոբերտ Հաուսին (կամ պարզապես Միսթր Հաուսին)՝ Ջասթին Թերուի կատարմամբ: New Vegas Strip-ի այս ինքնահռչակ նախագահը, գլխավոր տնօրենը և միակ սեփականատերը Fallout: New Vegas-ի առանցքային կերպարներից էր:
Բունկեր 24 (Vault 24)
Բունկեր 24-ը նախկինում հիշատակվել էր միայն Fallout: New Vegas-ի չօգտագործված (cut files) նյութերում, և դրա պատմությունը մնում էր առեղծված: Նոր դրվագները բացահայտում են, որ այն օգտագործվել է ուղեղների լվացման փորձերի համար, որոնց նպատակն էր ամերիկացիներին ներշնչել կոմունիստական գաղափարախոսություն:
Shady Sands
Երկրորդ դրվագում Shady Sands քաղաքի վաճառականներից մեկն ասում է հետևյալ տողը. «Մոհավեում պարեկություն անելը գրեթե ստիպում է երազել միջուկային ձմռան մասին»: Սա Fallout: New Vegas-ի NPC-ների (ոչ խաղացող կերպարների) ամենահայտնի մեջբերումն է:
Տարածք 51 (Area 51)
Երբ «Պողպատե եղբայրությունը» (Brotherhood of Steel) գրավում է Տարածք 51-ը, նրա անդամները հայտնաբերում են սառեցված այլմոլորակայինի: Սա Zetan ռասայի ներկայացուցիչ է, որը հայտնի դարձավ Fallout 3-ի Mothership Zeta լրացման (DLC) շնորհիվ:
Կեսարի լեգեոնը
Երկրորդ դրվագի վերջաբանում Լյուսին հայտնվում է Կեսարի լեգեոնի (Caesar’s Legion) ճամբարում: Սա Fallout: New Vegas-ի հիմնական խմբավորումներից մեկն է, որն ստեղծված է Հռոմեական կայսրության օրինակով և հայտնի է իր դաժանությամբ: Մինչ գլխավոր հերոսուհին փորձում է անցնել «speech check»-ը (ճարտասանության ստուգում)՝ բանակցելով բարդ իրավիճակից դուրս գալու համար, հետնապլանում հնչում է Բինգ Քրոսբիի «Accentuate the Positive» երգը Fallout 4-ից: