ՀՏՀ
-
-
GeForce NOW-ն խաղային սերվիս է, որի միջոցով կարող եք խաղալ ժամանակակից համակարգչային խաղեր լավագույն գրաֆիկայով և արտադրողականությամբ ցանկացած սարքի վրա, նույնիսկ հեռախոսի: NVIDIA-ի քլաուդ (ամպային) տեխնոլոգիաների շնորհիվ խաղերը գործարկվում են սերվերների վրա և հեռարձակվում ձեր սարքին: GFN.AM-ը GeForce NOW ալիանսի պաշտոնական գործընկերն է:
-
Այո: Սերվիսը սինխրոնիզացվում է Steam, Epic Games Store, Ubisoft Connect, GOG և այլ հարթակների խաղադարանների հետ: Այս հարթակներում կարելի է ձեռք բերել խաղեր, որոնք հասանելի են մեր սերվիսում: Բայց պետք չի մոռանալ անվճար խաղերի մասին: Դրանք կարելի է տեսնել համապատասխան էջում:
-
Խաղադարանում կա արդեն 2000-ից ավել խաղ և մշտապես ավելանում են նորերը: Մենք փորձում ենք անել այնպես, որ բոլոր այդ խաղերը հասանելի լինեն, բոլոր երկրներում, բայց կան խաղեր, որոնք արգելված են որոշ երկրներում և դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ:
-
GeForce NOW սերվիսը աշխատում է գրեթե բոլոր, նույնիսկ շատ թույլ համակարգիչների վրա, այդ թվում OS X օպերացիոն համակարգերով: Պետք է միայն 15 Մբ/վ (լավ արդյունքի համար խորհուրդ է տրվում 25 Մբ/վ) արագությամբ ինտերնետ կապ:
Համակարգի պահանջների հետ կարելի է ծանութանալ մեր կայքում:
-
-
-
GFN.AM-ը առաջարկում է երեք տեսակ բաժանորդագրություն՝ Free, Performance և Ultimate. Free բաժանորդագրությունը անվճար է և չունի ժամկետ: Performance և Ultimate բաժանորդագրությունների համար հասանելի են 1 օրից մինչև 365 օր սակագներ:
-
Performance-ը դա նախկին Premium սակագինն է, որը անվանափոխվել է որակական բարելավումների պատճառով առանց գնի փոփոխության: Տվյալ սակագինը 1440р և 60 fps հնարավորություն է ընձեռնում:
-
Ultimate-ը սակագին է, որն առաջարկում է խաղացողներին GeForce RTX 4080-ի էքսկլյուզիվ հասանելիությամբ լավագույն արտադրողականություն ու մինիմալ սպասելաժամանակ: Ultimate բաժանորդագրությունը հանում է քլաուդ գեյմինգը նոր մակարդակի՝ ապահովելով մեծ հզորություն 4K և 120 FPS կամ մինչև 240 FPS NVIDIA Reflex տեխնոլոգիայով1080р-ով հեռարձակման դեպքում:
-
Performance և Ultimate բաժանորդագրութոյւնները ունեն հետևյալ տարբերակները՝ 1 օր, 7 օր, 30 օր, 180 օր ու 365 օր: 1 ու 7 օրով բաժանորդագրությունները չունեն ժամանակի սահմանափակում: 30-ից 365 օրով բաժանորդագրությունները ունեն սահմանափակում՝ 100 ժամ 30 օրվա ընթացքում: Խաղային ժամանակի հետ կապված հարցերը կլինեն «Խաղային ժամանակ» բաժնում:
-
Խաղային համակարգը (gaming rig) ստրիմինգային GPU համակարգի տիպ է, որը համապատասխանում է GeForce RTX գրաֆիկական քարտին ամեն բաժանորդագրության կատեգորիային համապատասխան:
Ultimate բաժանորդները ստանում են GeForce RTX 4080-ին համապատասխան խաղային համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս 120 FPS-ի 4K և 1440p-ի դեպքում և 240 FPS-ի 1080p-ի դեպքում NVIDIA Reflex ֆունկցիան ունեցող խաղերի դեպքում հապաղումը գրեթե աննկատ դարձնելու համար: Performance բաժանորդները ստանում են GeForce RTX գրաֆիկական քարտեր, որոնք 1440p և 60 FPS-ի հնարավորություն են ընձեռնում: Free բաժանորդագրությամբ բաժանորդները ստանում են բազային խաղային համակարգեր, որոնք հանդիսանում են ստանդարտ վիրտուալ համակարգեր և օպտիմիզացվում են ըստ ծանրաբեռնվածության: Դրանց վիրտուալ հզորությունը կախված է խաղից և սերվերների ծանրաբեռնվածությունից: -
Մենք խորհուրդ ենք տալիս 45 Մբ/վ մինչև 4K և 120 FPS սթրիմինգի համար: Նաև խորհուրդ ենք տալիս Ethernet միացում կամ 5 ԳՀց հաճախականությամբ անլար ռոուտեր:
-
Ultimate բաժանորդները կարող են խաղը սթրիմ անել 4K 120 FPS-ով GeForce NOW հավելվածի միջոցով PC-ի և Mac-ի համար: SHIELD TV-ի և որոշ Samsung հեռուստացույցների օգտատերերը կարող են սթրիմ անել 4K 60 FPS-ով:
-
-
-
Որպեսզի բաժանորդները չառնչվեն երկար հերթերի հետ և ստանան ծառայությունների բարձր որակ ամեն սեսիայի ընթացքում, մենք ներմուծել ենք սահմանափակում խաղային ժամերի մաքսիմալ քանակի համար 100 ժամ 30 օրվա ընթացքում:
Հիշեցնում ենք, որ կան նաև 1 և 7 օրով բաժանորդագրութոյւններ, որոնք չունեն խաղային ժամանակի սահմանափակում:
-
Performance և Ultimate բաժանորդները ստանում են 100 ժամ խաղային ժամանակ 30 օրվա համար: Բաժանորդագրության ավտոմատ երկարացման դեպքում չոգտագործված խաղային ժամանակը կարող է փոխանցվել հաջորդ ժամանակահատված:
- Performance բաժանորդների համար նախատեսված է մինչև 15 ժամ:
- Ultimate բաժանորդների համար նախատեսված է մինչև 20 ժամ: -
Եթե ձեր խաղային ժամանակը ավարտվում է ավելի շուտ քան 30 օրը, դուք անցնում եք Limited ստատուս: Ձեր մուտքի պրիորիտետն ընկնում է և անհասանելի են դառնում բաժանորդագրության առավելությունները, մինչև չսկսի հաջորդ 30 օրյա ժամանակահատվածը կամ չգնեք հավելյալ խաղային ժամանակ: Հավելյալ խաղային ժամանակ կարելի է գնել 15 ժամով անսահմանափակ քանակով:
Ավելի մանրամասն բաժանորդագրութայն Full և Limited ստատուսների մասին կարելի է տեսնել այստեղ:
-
-
-
Ոչ: Դրայվերների և խաղերի բոլոր թարմացումները NVIDIA-ն կատարում է ավտոմատացված:
-
Այո, GeForce NOW-ը տալիս է խաղում միկրոֆոնով օգտվելու հնարավորություն: Այդ ֆունկցիայի շնորհիվ կարող եք օգտվել Bluetooth կամ լարային ականջակալներից: Եթե օգտվում եք Bluetooth աքսեսուարներից, ծանոթացեք այս հոդվածին լավագույն ձայն ստանալու համար:
-
Դուք կարող եք խաղալ թվային խանութներից գնված խաղերը: GeForce NOW-ում խաղ սկսելուց առաջ, ձեզ կառաջարկվի մուտք գործել համակարգ, որպեսզի ստուգվի խաղի առկայությունը ձեր խաղադարանում: Ավելի մանրամասն թվային հարթակների համակցման մասին կարելի է կարդալ այստեղ:
-
Մանրամասն քայլ առ քայլ ինստրուկցիան կգնտեք այս էջում:
-
Այո, կարող եք օգտագործել Microsoft Xbox, Sony PS5 DualSense/DualShock 4 և ուրիշները խորհուրդ տրվող գեյմփադների ցուցակից: GeForce NOW-ի հետ կարող են աշխատել նաև այլ գեյմփադներ: Դրանց կանոնավոր աշխատանքի համար կարող են անհրաժեշտ լինել հավելյալ դրայվերներ և/կամ ծրագրային թարմացումներ:
-
-
-
GeForce NOW-ն աջակցում է Android սմարթֆոններ 1 Գբ կամ ավելի օպերատիվ հիշողությամբ և Android 5.0 (L), նաև OpenGL ES2.0 կամ ավելի բարձր: Խնդրում ենք հաշվի առնել, որ բջջային ինտերնետով խաղի սթրիմինգի ժամանակ կարող եք շատ արագ սպառել այն: Օպտիմալ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս Wi-Fi 5 ԳՀց:
-
Այո ձեր միասնական հաշիվը գործում է բոլոր ձեր սարքերի վրա, այդ թվում Android և iOS սմարթֆոնների:
-
-
-
Հնարավոր է: Ահա աջակցվող բրաուզերների ցուցակը:
-
-
-
Միացրեք Safari-ն և անցեք հղումով: Հետևեք ինստրուկցիաներին, որպեսզի կարգավորեք GeForce NOW-ն խաղային պրոցեսի համար.
1. Գործիքներում սեղմեք Share:
2. Ընտրեք Add to Home Screen մենյուում:
3. Մեկնարկեք GeForce NOW գլխավոր էկրանից:
-
iPhone-ով կամ iPad-ով կարելի է խաղալ միայն այն խաղերը, որոնք ունեն մասնակի կամ ամբողջական գեյմփադի աջակցություն: Ստեղնաշարն ու մկնիկը հնարավոր է օգտագործել միայն խաղային մենյուի նավիգացիայի կամ հաշվի տվյալների մուտքագրման համար: Եթե դուք ոզում եք խաղալ ստեղնաշար ու մկնիկ պահանջող խաղեր, այդ դեպքում պետք ներբեռնել մեր հավելվածը ուրիշ սարքի վրա, օրինակ՝ Windows, macOS, Android կամ Chromebook:
-
Այժմ GeForce NOW-ն iOS և iPadOS սարքերի հետ աշխատում է միայն Safari-ի միջոցով: GeForce NOW կարելի է օգտագործել նաև Chrome-ի միջոցով Windows, macOS և Chromebook համակարգերով ու նաև Edge-ի միջոցով Windows սարքերի համար:
-
iPhone iOS 14.3 և ավելի թարմ կամ iPad iPadOS 14.3 և ավելի թարմ:
-
Ոչ, այժմ դուք կարող եք օգտագործել GeForce NOW iPhone-ով և iPad-ով Safari-ի օգնությամբ այս հղումով: Հետևեք ինստրուկցիաներին, որպեսզի կարգավորեք GeForce NOW-ն խաղայի պրոցեսի համար.
1. Գործիքներում սեղմեք Share:
2. Ընտրեք Add to Home Screen մենյուում:
3. Մեկնարկեք GeForce NOW գլխավոր էկրանից:
-