Battlefield 6 խաղալու լավագույն 5 պատճառները
Երկար սպասված Battlefield 6-ը լույս կտեսնի հոկտեմբերի 10-ին, և դուք կարող եք խաղալ այն GFN.AM-ում հենց թողարկման օրը՝ առանց ներբեռնումների, առանց ուշացումների (lag) և առանց Secure Boot-ի հետ կապված բարդ կարգավորումների: Ահա թե ինչ է սպասվում ձեզ.
Վերադարձ արմատներին
Battlefield 6-ում մշակողները վերադարձնում են անմահ դասականը՝ ոգեշնչվելով շարքի լավագույն՝ երրորդ և չորրորդ մասերից: Battlefield 2042-ի փորձարարական գործառույթների մեծ մասը հեռացվել է: Ձեզ սպասվում է կինեմատոգրաֆիկ միայնակ խաղային արշավ (campaign), դասակարգային համակարգի վերադարձ, շրջակա միջավայրի մանրակրկիտ կործանման հնարավորություն և մտածված քարտեզներ՝ նախատեսված 64 խաղացողի համար:
Լեգենդը ղեկին
Battlefield 2042-ի վերաբերյալ հակասական կարծիքներից հետո ֆրանշիզայի մշակումը ստանձնել է Վինս Զամպելան՝ FPS ժանրի իսկական վետերանը: Նա այն խաղի համահեղինակն է, որը գահընկեց արեց Medal of Honor-ին (խոսքը Call of Duty-ի մասին է), և Respawn Entertainment-ի համահիմնադիրը, որը նրա ղեկավարությամբ թողարկեց հավակնոտ Titanfall շարքը և հանրահայտ Apex Legends-ը:
Շարքի ամենաշատ փորձարկված խաղը
Բաց բետա-թեստավորումից հետո, որի ընթացքում երկրպագուները խաղացել են ավելի քան 92 միլիոն ժամ, և Battlefield Labs ծրագրի շրջանակներում անցկացված ավելի քան 30 փակ թեստավորումներից հետո, մշակողները լայնածավալ փոփոխություններ են կատարել՝ հիմնվելով խաղացողների կարծիքների վրա: Բարելավվել է ամեն ինչ՝ շարժումից և կրակոցներից մինչև ինտերֆեյս և ցանցային կոդ (netcode):
Battle Royale
Թողարկումից կարճ ժամանակ անց Battlefield 6-ում կհայտնվի անվճար Battle Royale ռեժիմը, որն ունենալու է ժանրի ամենավտանգավոր «սեղմվող գոտին»: Այս ռեժիմը կպահպանի Battlefield-ի դասական տարրերը՝ դասակարգային համակարգը, ռազմական տեխնիկան և միջավայրի կործանումը: Չգիտե՞ք ինչպես դուրս հանել թաքնված «քեմփերին»: Պարզապես քանդեք այն շենքը, որտեղ նա թաքնվում է:
Հսկայական քանակությամբ բովանդակություն
Battlefield 6-ի առաջին եթերաշրջանը, որը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին, կբերի հսկայական քանակությամբ նորույթներ: Նախատեսված է այնքան շատ բովանդակություն, որ դրա թողարկումը կբաժանվի երեք փուլի: Հիմնական նորույթների թվում են նոր քարտեզներ, խաղային ռեժիմներ, զենքեր (օրինակ՝ Mini Fix դիպուկահար հրացանը և M327 Trait ատրճանակը), ինչպես նաև հատուկ իրադարձություն, որը կթարմացնի Empire State քարտեզը: