ARK: Survival Of The Fittest
ARK: Survival Of The Fittest
«ARK: Survival Of The Fittest».ում դուք կհայտնվեք արյունարբու աշխարհում։ Ռեսուրսներ հայթայթեք, կառուցեք ամրոցներ, կռեք զենքեր, միավորվեք ցեղերում և գրավե՛ք «ARK»-ի գահը։
Խաղի մասին
«ARK: Survival Of The Fittest».ում դուք սուզվում եք արյունարբու մի աշխարհում, որտեղ ամեն քայլափոխի դիմացըդ մահն է, իսկ երկինքը պատված է թռչող արգենտավիսների ստվերներով։ Պատրաստվե՛ք գոյության համար մղվող անզիջում, արյունալի մարտերին։
Այս «Survival Of The Fittest» ռազմադաշտում դուք պետք է հայթայթեք ռեսուրսներ, կառուցեք ձեր անառիկ ամրոցները, կռեք մահաբեր զենքեր ու ամուր զրահներ, որս անեք թարմ մսի պաշար ապահովելու համար և, ամենակարևորը, միավորվեք ցեղերում՝ անհաղթ դաշինքներ կազմելու նպատակով: «ARK: Survival Game»-ում գերիշխանության հասնելու գրավականը քարտեզի մանրակրկիտ ուսումնասիրությունն է, քանի որ միայն այսպես դուք կհայտնաբերեք բարձրարժեք գտածոներ և ռազմավարական դիրքեր, որոնք էականորեն կմեծացնեն ձեր գոյատևման շանսերը։
Իսկ թե ինչո՞վ է աչքի ընկնում «ARK: SOTF»-ը.
- Դինոզավրերին սանձելու եւ նրանց ձեր կամքին հնազանդեցնելու անգերազանցելի հնարավորությամբ
- Զենքերի և հանդերձանքի անսպառ տեսականիով
- Խաղային գործընթացին դերախաղային տարրեր ներմուծելով, ինչն այն դարձնում է էլ ավելի դինամիկ և հետաքրքիր։
Եվ այսպես, մարտահրավերն ընդունվա՞ծ է։ Գրավե՛ք «ARK»-ի գահը և դարձե՛ք դարերի լեգենդ։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Studio Wildcard |
| Ծրագրավորող | Studio Wildcard |