Aron's Adventure

«Արոնի արկածները». պատրա՞ստ եք սուզվել մի աշխարհ, որտեղ քաջությունն ու խելքը ձեռք ձեռքի տված պիտի տանեն առաջ։ Դուք դառնում եք Արոնը, որին վիճակված է փրկել կախարդական աշխարհը խավարից։

Play

About the Game

Արոնի արկածները… պատրա՞ստ եք սուզվել մի աշխարհ, որտեղ քաջությունն ու խելքը ձեռք ձեռքի տված պիտի տանեն առաջ։ Մոռացե՛ք այն ամենը, ինչ մինչ այս խաղացել եք, քանզի այստեղ ամեն մի որոշում կարող է ճակատագրական լինել։

Դուք դառնում եք Արոնը՝ մի պատանի, որին վիճակված է փրկել կախարդական աշխարհը խավարից։ Ձեր առջև բացվելու են հնագույն գաղտնիքներ, մարտեր անողոք թշնամիների դեմ, և իհարկե, գանձեր, որ կօգնեն հասնել վերջնական հաղթանակին։ Իսկ թե ոնց կհասնե՞ք հաղթության գագաթին, դա արդեն ձեր խելքի ու արիության գործն է։

Ի՞նչ է սպասվում Արոնի աշխարհում.

  • Պատմություն, որտեղ պետք է փրկեք կախարդական աշխարհը, բացահայտեք դավադրություններն ու հաղթեք չար ուժերին։ Այստեղ միայն դուք չեք խաղում, այլ ապրում եք։
  • Աննման գեղեցկության աշխարհներ, որտեղ ամեն քայլափոխիդ մի նոր հրաշք է սպասում։ Կբացահայտե՞ք բոլոր գաղտնիքները:
  • Դինամիկ մարտեր, որտեղ ուժը բավական չէ։ Պետք է մարտավարական մտածողություն ցուցաբերել, արագ կողմնորոշվել տեղում, որպեսզի յուրաքանչյուր մարտի վերջում հաղթանակը ձերը լինի։

Եթե հայալեզու արկածային մի լավ խաղ եք փնտրում, ապա Արոնի արկածները ձեզ համար է։ Առա՛ջ, մի՛ տատանվեք, գրավե՛ք այս հրաշալի աշխարհը։

Where to Buy

Publisher TiMer Games
Developer Tim van Kan, Tom Raudys