Brawlhalla
Brawlhalla
«Բռավլհալլա». լեգենդար մարտիկների մարտը փառքի համար։ Տիրապետիր զենքերին, մարտավարիր և դարձիր լավագույնը մարտերում։ Միացի՛ր հայկական համայնքին։
Խաղի մասին
Բարի գալուստ Բռավլհալլա, որտեղ լեգենդար մարտիկները հավերժական մարտերում են բախվում՝ փառքի հասնելու համար։ Ամեն մարտ փորձություն է քո արագության, ուժի և ռազմավարական մտքի համար, իսկ հաղթանակը քեզ բերում է պատիվ ու գոռոզանալու իրավունք։
Այս կատաղի մարտերն ավելի դիտարժան են դառնում տարատեսակ զենքերի շնորհիվ։ Խաղացողները ձգտում են տիրել թրերին, կացիններին, մուրճերին, բլաստերներին և հրթիռային նիզակներին, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ մարտավարություն է պահանջում: Բացի այդ, ռումբերն ու փշոտ գնդերը լրացուցիչ քաոս են ստեղծում ասպարեզում, թույլ տալով մարտիկներին փոխել մարտի ընթացքը դիպուկ նետման կամ հմտորեն տեղադրված թակարդի շնորհիվ։ Եվ այս ամենը դարձնում է «Բռավլհալլայի» մարտավարությունները շատ ավելի բազմազան ու հետաքրքիր։
Անվճար մարտախաղեր փնտրողների համար սա հրաշալի հնարավորություն է՝ մարտնչել առցանց և տեղական ռեժիմներում։ Եթե դուք փնտրում եք լավագույն մարտախաղերը, ապա միանշանակ արժե խաղալ «Բռավլհալլա»-ն։ Միացե՛ք միլիոնավոր խաղացողների, փորձե՛ք ձեր ուժերը դասակարգված մարտերում կամ ստեղծե՛ք ձեր սեփական սենյակը ընկերների հետ՝ իրար դեմ մարտնչելու համար։
Միացե՛ք հայկական «Բռավլհալլա» համայնքին և պայքարե՛ք փառքի համար Վալհալլայի դահլիճներում՝ դառնալով լեգենդ։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Ubisoft |
| Ծրագրավորող | Blue Mammoth Games |
Խաղի առանձնահատկությունները
| DualShock4 | Հասանելի |
| DualSense | Հասանելի |