Call of Duty: Vanguard
Call of Duty: Vanguard
Սուզվեք Երկրորդ համաշխարհայինի դաժան մարտերում Call of Duty: Vanguard-ի հետ: Յուրաքանչյուր վայրկյան կարևոր է, իսկ զենքերի լայն տեսականին թույլ կտա կերտել պատերազմի ելքը:
Խաղի մասին
Սուզվեք Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան իրականության մեջ Call of Duty: Vanguard-ի հետ, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել պատերազմի ընթացքը: Պատրաստվե՛ք անողոք մարտերի, որտեղ ամեն վայրկյանն է կարևոր:
Քոլդա Վանգարդում ժամանակը թանկ է: Միայն սառը դատողությունն ու արագ որոշումները կարող են փրկել ձեզ անելանելի իրավիճակից, իսկ դրա համար անհրաժեշտ է զենքին տիրապետել այնպես, ինչպես գործիքին է տիրապետում լավագույն վարպետը:
Վանգարդն առաջարկում է զենքերի լայն տեսականի՝ դասականից մինչ ժամանակակից, որոնք հնարավոր է անվերջ կատարելագործել՝ համապատասխանեցնելով ձեր խաղաոճին: Բազմաթիվ ռեժիմները թույլ կտան գտնել ձեր յուրահատուկ մարտավարությունը, իսկ ձայնային և տեսողական էֆեկտները կտեղափոխեն ձեզ Երկրորդ համաշխարհայինի թեժ կետերը:
Եթե փնտրում եք Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմատիկայով լավագույն համակարգչային խաղ, ապա Քոլդութի Վանգարդը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: Ստանձնե՛ք հերոսի դեր և կերտե՛ք պատերազմի ելքը:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Activision, Inc |
| Ծրագրավորող | Sledgehammer Games |