Camp Canyonwood

Պատրա՞ստ եք կառավարել Քեմփ Քենյոնվուդը, կառուցել լավագույն ճամբարը, վարձել պրոֆեսիոնալ անձնակազմ ու կազմակերպել մարզումներ։ Այս խաղը հենց քեզ համար է։

Խաղալ

Խաղի մասին

Պատրա՞ստ եք սուզվելու Քեմփ Քենյոնվուդի արկածներով լի կյանքում, որտեղ ամեն օր Ձեզ նոր մարտահրավերներ են սպասում: Փորձե՛ք Ձեր ուժերը որպես ամառային ճամբարի տնօրեն և հոգացե՛ք փոքրիկների ժամանցի, անվտանգության ու անմոռանալի հանգստի մասին․ Ձեզ սպասում են արշավներ դեպի խորը կիրճեր, լողավազաններում ցատկեր և երեկոյան խարույկի շուրջ հավաքույթներ!

«Քենյոնվուդում» սաներին խնամելուց և զվարճացնելուց զատ, Ձեր առջև խնդիր է դրված՝ կառուցել ու զարգացնել ճամբարը, կազմակերպել ամենահետաքրքիր միջոցառումները և ապահովել ամեն ինչի անխափան ընթացքը։ Եթե միշտ երազել եք մանկական ճամբարի սիմուլյատոր ունենալ, ապա հենց սա է Ձեր հնարավորությունը։ «Քենյոնվուդն» իր մեջ անհավանական գաղտնիքներ է պարունակում, այնպես որ՝ պատրաստվե՛ք բացահայտել դրանք՝ տիրանալով թաքնված գանձերին և Ձեր ճամբարը երբևէ եղած ամենահիշարժան վայրը դարձնելով։

Ձեզ սպասվում է.

  • Տարածքի կառավարում․ կառուցեք նոր խրճիթներ, բարելավեք լողափն ու խաղահրապարակները և հոգ տարեք ճամբարի բնակիչների մասին, որպեսզի նրանք իրենց ինչպես սեփական տանը զգան:
  • Անձնակազմի կառավարում․ վարձեք լավագույն մարզիչներին և խորհրդատուներին, ովքեր երեխաներին անհրաժեշտ խնամքը կցուցաբերեն՝ նրանց սովորեցնելով լողալ, ժայռ մագլցել և արվեստի դասեր տալով:
  • Միջոցառումների կազմակերպում․ կազմակերպեք այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են գանձերի որոնումը, թեմատիկ երեկույթներն ու սպորտային մրցումները, որոնք կօգնեն երեխաներին զարգացնել իրենց հմտություններն ու նոր ընկերներ ձեռք բերել:

Միացե՛ք Քեմփ Քենյոնվուդին ու ստեղծե՛ք Ձեր երազանքների ճամբարը, որտեղ ամեն մի երեխա կգտնի իր տեղը և անմոռանալի հիշողություններ կձեռք բերի:

Որտեղ գնել

Հրատարակիչ Graffiti Games
Ծրագրավորող Deli Interactive LLC