Crusader Kings II
Crusader Kings II
«Crusader Kings II».ում դուք միջնադարյան դինաստիայի ղեկավարն եք: Պայքար գահերի համար, դավեր, պատերազմներ: Իշխանությունը պահանջում է խելացի դիվանագիտություն և նենգ ինտրիգներ:
Խաղի մասին
«Crusader Kings II»-ում դուք ստանձնում եք միջնադարյան դինաստիայի ղեկավարի դերը՝ ձգտելով մեծության և հզորության: Պայքարեք գահերի համար, հյուսեք դավեր և ամրապնդեք Ձեր տիրապետությունը քաղաքական հնարքների և պատերազմների միջոցով։
«CK2»-ում իշխանությունը ձեռք բերելը պահանջում է ոչ միայն ռազմական հմտություններ, այլև խելացի դիվանագիտություն և նենգ ինտրիգներ։ Ձեր որոշումներից է կախված ոչ միայն Ձեր կառավարման ապագան, այլև Ձեր ժառանգության հարատևությունը: Հատկապես հետաքրքիր է խաղալ «Crusader Kings II»-ի հայերեն տարբերակը, քանի որ այն թույլ է տալիս առավելագույնս ընկղմվել խաղային իրադարձություններում և զգալ Բագրատունիների թագավորության փառքը` սեփական լեզվով:
«Crusader Kings II»-ի առանձնահատկություններն են.
- Դինաստիաների կառավարում խաղում. Ստեղծեք և կառավարեք Ձեր սեփական տոհմը՝ ապահովելով նրա բարգավաճումն ու իշխանությունը սերնդեսերունդ։
- Ռազմավարություն միջնադարյան Եվրոպայի թեմայով. Ընկղմվեք միջնադարյան Եվրոպայի քաղաքական և ռազմական իրադարձություններում՝ մասնակցելով պատերազմների, դավադրությունների և դիվանագիտական բանակցությունների:
- Թագավորությունների կառավարում հայերեն լեզվով. Վայելեք խաղի բոլոր առանձնահատկությունները հայերեն լեզվով, որը թույլ է տալիս առավելագույնս ընկղմվել խաղային աշխարհում և զգալ յուրաքանչյուր իրադարձություն:
Միացե՛ք «Crusader Kings»-ի աշխարհին և դարձե՛ք իսկական միջնադարյան կառավարիչ՝ գրավելով նոր տարածքներ և հավերժացնելով Ձեր անունը պատմության մեջ։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Paradox Interactive AB |
| Ծրագրավորող | Paradox Development Studio |