Crysis Remastered

Վերադարձել է լեգենդար Crysis Remastered-ը՝ թարմացված գրաֆիկայով ու գերմարդկային ուժերով: Պատրաստվի՛ր կռվել և փրկել աշխարհը այլմոլորակայիններից։

Խաղալ

Խաղի մասին

Վերադարձել է Crysis Remastered-ը՝ Crytek-ի լեգենդար առաջին դեմքով հրաձիգը, որն առանձնանում է ժամանակակից համակարգիչների համար մանրակրկիտ մշակված գրաֆիկայով։ Հյուսիսային Կորեայի արևադարձային կղզիներում սկսված սովորական մի փրկարարական գործողություն անսպասելիորեն արյունալի պատերազմի է վերածվում, երբ երկնքից երկիր են ներխուժում այլմոլորակային ուժեր։ Կհաջողվի՞ արդյոք դիմակայել այս քաոսին։ Գոյատևելու միակ զենքն ու հույսը Nanosuit-ն է, որը քեզ օժտում է գերմարդկային ուժերով։

Nanosuit-ով դու այնքան ուժեղ կլինես, որ երբևէ չես պատկերացրել։ Դարձիր անտեսանելի ու անցիր թշնամու քթի տակով։ Ցանկանո՞ւմ ես հողին հավասարեցնել շուրջդ ամեն ինչ։ Մեծացրու բազկիդ ուժը, և թող թշնամու տեխնիկան փշուր-փշուր լինի մեկ հարվածից։ Nanosuit-ի շնորհիվ իրադարձություններից մի քանի քայլ առաջ ես մտածելու, իսկ մարտական զինանոցիդ շնորհիվ էլ կփոխես խաղի կանոնները։ Crysis Remastered-ը խաղալիս մկաններդ միայն միջոց են, ոչ թե նպատակ, իսկական հաղթանակի համար պետք է նաև ուղեղդ աշխատացնել։ Օգտագործիր շրջակա միջավայրը․ սարքիր դաշնակից։ Ուզո՞ւմ ես ջախջախել թշնամուն․ հարվածիր այնտեղից, քո գալը որտեղ իրենք երևակայել անգամ չեն կարող։

Փոփոխվող պայմաններում մարտնչել կարողանալը կօգնի հաղթել այս հսկայական ասպարեզում։ Crysis Remastered-ը՝ որպես լեգենդար առաջին դեմքով խաղ, տալիս է թարմացված տարբերակի բոլոր հրաշալիքներն իրար հետ։ Պատրաստվի՛ր կռվել մինչև վերջ, դարձի՛ր գերմարդ և ազատի՛ր աշխարհը կործանումից։

Որտեղ գնել

Հրատարակիչ Crytek GmbH
Ծրագրավորող Crytek GmbH

Խաղի առանձնահատկությունները

HDR Հասանելի