Creative Assembly
9Creative Assembly
Creative Assembly-ն բրիտանական խաղային ընկերություն է, որ հիմնադրվել է դեռ 1987 թվականին։ Գեյմերների մեծ մասն այս ընկերությանը ճանաչում է շնորհիվ Total War մարտավարական խաղաշարքի, որն իր մեջ ներառում է պատմական տարբեր ժամանակաշրջանների մասին պատմող խաղեր, ինչպիսիք են Rome: Total War-ը, Medieval: Total War-ը և Shogun: Total War-ը։ Ի դեպ, այս խաղերը հասանելի են նաև GeForce NOW-ում։ Creative Assembly-ի խաղերում համադրվում են համաշխարհային քարտեզի ռազմավարությունն ու իրական ժամանակի մարտերը, ինչը թույլ է տալիս խաղացողներին զգալ իրենց կայսրությունների ու բանակների լիարժեք տերը։ Total War-ից զատ՝ նրանք թողարկել են այլ հայտնի խաղեր էլ, ինչպես, օրինակ՝ Halo Wars 2-ը և Alien: Isolation-ը, որն էլ սարսափ ժանրի լավագույն ներկայացուցիչներից է։ Վերջին տարիներին Creative Assembly-ն ընդլայնել է իր խաղերի հավաքածուն՝ թողարկելով նոր խաղեր և համագործակցելով այլ ընկերությունների հետ։ Այս ամենը թույլ է տալիս նրանց մնալ խաղային ինդուստրիայի առաջատարներից մեկը, իսկ նրանց խաղերը GeForce NOW-ի շնորհիվ հասանելի են տարբեր սարքերով։