Fishing Planet
1Fishing Planet
Fishing Planet խաղի մշակողները, որոնք հայտնի են իրենց չափազանց իրատեսական ձկնորսական սիմուլյատորներով, խաղացողների կողմից բարձր են գնահատվում հատկապես մանրուքների հանդեպ ունեցած ուշադրության համար։ Նրանց ստեղծած խաղերը, և հատկապես Fishing Planet-ը, առանձնանում են ձկնորսության ամենատարբեր հնարքների և վայրերի ճշգրիտ մոդելավորմամբ, այնպես, որ կարծես կենդանի նկար լինի: Մշակողները շատ լուրջ են վերաբերվում խաղային աշխարհի ռեալիստական լինելուն՝ ներառելով ձկների տարբեր տեսակներ, ջրային միջավայրի առանձնահատկությունները և նույնիսկ տարբեր եղանակային երևույթներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում ձկների պահվածքի վրա։ Ասես կենդանի ձուկ լինի։
Ընկերությունը անընդհատ թարմացնում է իր խաղերը՝ ավելացնելով նոր բովանդակություն, ինչպես օրինակ՝ ձկնորսության նոր վայրեր, ձկների նոր տեսակներ ու սարքավորումներ, որը թույլ է տալիս խաղացողներին միշտ նոր ու հետաքրքիր բաներ զգալ խաղի մեջ: Fishing Planet-ի մշակողների նպատակն է ստեղծել մի խաղ, որը հնարավորինս մոտ կլինի իրական ձկնորսության փորձին՝ միաժամանակ դարձնելով այն հասանելի և՛ սկսնակ, և՛ փորձառու ձկնորսներին։ Ի դեպ, հիմա արդեն կարող եք վայելել նրանց խաղերը նաև GeForce NOW-ում, այնպես որ անհրաժեշտ չէ հզոր համակարգիչ ունենալ Fishing Planet խաղալու համար։