Door Kickers 2: Task Force North
Door Kickers 2: Task Force North
«Դուռ Կիկերս 2. Հյուսիսային ռազմախումբ»-ում զգա հատուկ ջոկատի հրամանատար լինելը Մերձավոր Արևելքում: Գրոհիր ահաբեկիչներին, փրկիր պատանդներին՝ մշակելով ամեն դետալ։
Խաղի մասին
«Դուռ Կիկերս 2. Հյուսիսային ռազմախումբ»-ը մարտավարական գլուխգործոց է, որը թույլ կտա զգալ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար լինելը՝ Մերձավոր Արևելքի մարտական գոտիներում: Պատկերացրեք՝ պետք է գրոհել ահաբեկիչներով լի շինությունը կամ փրկել պատանդներին՝ մշակելով գործողության ամենափոքր դետալը։
Դուք եք որոշում՝ ինչպես մոտենալ մարտահրավերին, սկսած՝ դռների բացման եղանակից, վերջացրած՝ թիմի տեղաշարժի արագությամբ։ Task Force North-ում ամեն արագ որոշում կարող է փրկել կյանքեր։ Միայն դուք եք պատասխանատու ձեր մարտիկների համար, և հաղթանակը կախված է ձեր սառնասրտությունից: Այստեղ «հարձակվի՛ր»-ը ուղղակի հրաման չէ, այլ մարտավարական մտածողության արդյունք:
Ձեզ սպասում են.
- Դինամիկ գործողություններ՝ լի անկանխատեսելի իրադարձություններով, ինչպես իրական հատուկ գործողություններում։
- Ռեալիստական զինանոց՝ հնարավորություն տալով զգալ զենքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները։
- Ազատություն մարտավարության մեջ՝ ցույց տալով ձեր մարտավարական հմտությունները յուրաքանչյուր առաքելության ժամանակ։
Եթե փնտրում եք մարտահրավեր, որտեղ ամենաքիչ սխալը կարող է թանկ արժենալ, և ձեր մարտավարական միտքն է ձեր գլխավոր զենքը, միացե՛ք «Դուռ Կիկերս 2»-ին: Ապացուցեք, որ դուք լավագույնն եք այս մարտավարական մարտախաղում:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | KillHouse Games SRL |
| Ծրագրավորող | KillHouse Games SRL |