Dordogne
Dordogne
Պատրա՞ստ եք վերադառնալ մանկության արևոտ օրեր: «Dordogne»-ը հիշողությունների ու գաղտնիքների խաղ է, որտեղ դուք կլինեք Միմին՝ վերապրելով տատիկի հետ անմոռանալի պահերը:
Խաղի մասին
Պատրա՞ստ եք սուզվելու մի այնպիսի արկածի մեջ, որը կվերադարձնի Ձեզ մանկության արևոտ օրեր և նորովի կզգացնի աշխարհը։ «Dordogne»-ը հիշողությունների ու գաղտնիքների մի աշխարհ է, որտեղ Դուք կլինեք Միմին՝ վերապրելով սիրելի տատիկի հետ անցկացրած անմոռանալի պահերը: Ձեզ սպասում է ճանապարհորդություն դեպի Դորդոնի ամառային հեքիաթը, մի վայր, որտեղ անցյալն ու ներկան միախառնվում են՝ հրավիրելով բացահայտելու Ձեր ընտանիքի գաղտնիքները։
Պատկերացրեք արևից շողշողացող դաշտեր, ծաղիկների բույրով լի թեթև քամի և գետի հանգիստ մրմունջը: «Dordogne» խաղում Դուք կհայտնվեք հենց այս կախարդական միջավայրում։ Ձեր աչքերի առջև կտարածվի Ֆրանսիական Դորդոնի անզուգական բնությունը՝ ներկված ամառային բոլոր գույներով, իսկ ձեռքով արված ջրաներկ նկարները կհաղորդեն իրենց յուրահատուկ հմայքը: Զգացեք յուրաքանչյուր պահը, համայնապատկերը, բույրն ու ձայնը։ Թող այս հիշողությունները դառնան Ձեր անձնական պատմության մի մասը, գրառումներ կատարելով Միմիի օրագրում, որը կպատմի Ձեր ճանապարհի մասին և անմոռանալի տպավորություններ կթողնի։
Այս արկածային ճանապարհին Դուք՝
- Կբացահայտեք Դորդոնի հիասքանչ բնությունը, որն այնքան վարպետորեն է պատկերված ջրաներկով։
- Կսուզվեք մի յուրօրինակ ու սրտառուչ պատմության մեջ։
- Նորովի կվերապրեք մանկության քաղցր ու անհոգ հիշողությունները, վերհիշելով մոռացված զգացողությունները։
- Կհավաքեք բազմազան բույրեր, ձայներ ու լուսանկարներ, որոնք կօգնեն ստեղծել Ձեր անձնական պատմությունը պատմող օրագիրը։
Եթե երազում եք զգալ իսկական Դորդոնի շունչը, ապա այս խաղը հենց Ձեզ համար է:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Focus Entertainment |
| Ծրագրավորող | UMANIMATION |