Enlisted
Enlisted
«Enlisted»-ում դուք կզգաք Երկրորդ համաշխարհայինի թեժ մարտերը՝ լայնածավալ գործողություններում։ Դուք կղեկավարեք ջոկերը, կմարզեք զինվորներին ու կգրեք ձեր պատմությունը։
Խաղի մասին
«Enlisted»-ում դուք կհայտնվեք Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ մարտերի կիզակետում, որտեղ ամեն վայրկյանը կարող է վճռորոշ լինել: Դուք կստանձնեք հետևակային ջոկի հրամանատարի, տանկիստի կամ ռմբակոծիչի օդաչուի դերը՝ սուզվելով լայնածավալ մարտական գործողությունների մեջ: Զենքերն ու զինվորական համազգեստները ճշգրիտ վերարտադրում են պատմական իրողությունները՝ է՛լ ավելի գրավիչ դարձնելով այս մարտախաղը։
Յուրաքանչյուր ջոկ համալրված է փորձառու զինվորներով, որոնց կարելի է մարզել, ապահովել նոր զենքերով և ուղարկել մարտի դաշտ: Դուք անձամբ կղեկավարեք միայն մեկ զինվորի, իսկ մյուսներին առաջնորդելու է արհեստական բանականությունը՝ կատարելով ձեր բոլոր հրամանները: Ջոկերի միջև կայծակնային արագությամբ տեղաշարժվելով՝ դուք միշտ կհայտնվեք մարտի ամենաթեժ կետում, նույնիսկ եթե ձեր կողքին ոչ ոք չմնա: «Enlisted WW2»-ում դուք կզգաք բազմաթիվ զորքերով մարտնչելու ողջ հմայքը, ինչն էլ պահանջում է մարտավարական սուր միտք և արագ կողմնորոշվելու ունակություն:
Եթե փնտրում եք որակյալ անվճար մարտախաղ, որտեղ կարող եք միանգամից սուզվել պատերազմական մթնոլորտում, ապա «Enlisted Game»-ն այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Այստեղ դուք կզգաք Երկրորդ համաշխարհային պատերազմի առցանց մարտերի ողջ թեժությունը. թիմային աշխատանքն ու ճիշտ մարտավարությունն այստեղ հաղթանակի գրավականն են։
Եթե պատրաստ եք դառնալ «Enlisted»-ի մի մասը, ուրեմն մի հապաղեք, ժամանակն է գրելու ձեր սեփական պատմությունը:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Gaijin Entertainment |
| Ծրագրավորող | Gaijin Entertainment |
Խաղի առանձնահատկությունները
| Reflex | Հասանելի |