Farmer's Life

«Farmer's Life»-ում դուք կհայտնվեք մի հեքիաթային գյուղում, որտեղ սեփական ձեռքերով պետք է կերտեք ձեր տնտեսության հիմքերը։ Զգացեք ֆերմերային կյանքը մեր սիմուլյատորում։

Play

About the Game

«Farmer's Life»-ում դուք կհայտնվեք մի հեքիաթային գյուղում, որտեղ սեփական ձեռքերով պետք է կերտեք ձեր տնտեսության հիմքերը։ Ասես հայտնվել եք մի աշխարհում, որտեղ բնությունն ինքն է ձեզ հետ խոսում։

Սկսե՛ք ձեր արկածները. մշակե՛ք արտերը, որտեղ արևի տակ փայլում են ոսկե հասկերը, և գուրգուրանքով խնամե՛ք ձեր անասուններին։ Աչքերիդ առաջ կկանգնեն փետուրներով զարդարված կչկչան հավերը, լճակի ափին հանգստացող վարդագույն խոզերը, ուրախ թռչկոտող փափկամազ ոչխարները։ Իսկ կողքին՝ կաթնառատ կովերն են, որոնց կաթը դեռ մանկության բույրն ունի, և վեհաշուք, ուժեղ ձիերը, որոնց հայացքից հիանում ես։ Այս ամենը կզգաք ֆերմերային կյանքի մեր այս սիմուլյատորում, որտեղ դուք եք տերը ամեն ինչի։ Կառուցե՛ք ոչ միայն քարաշեն պատերով, այլև սրտի ջերմությամբ լի ձեր երազանքների ագարակը, որպեսզի ամեն քարն ու ամեն փայտը պատմեն ձեր մասին։ Հոգնե՞լ եք, ապա բացահայտեք խոհարարական գաղտնիքները և սեղանները լցրեք ձեր ձեռքերով աճեցրած բարիքներով։ Ձանձրալի՞ է թվում, ապա փորձեք ձեր բախտը որսում՝ աղվեսների, վարազների, եղնիկների, անգամ արջերի դեմ։ Ինչպես ասում են, որսորդին բախտը միշտ ժպտում է։ Եվ իհարկե, միայն դիտելով մի սահմանափակվեք. զբաղվե՛ք արհեստներով, բոլոր տեսակի առևտրով, անգամ՝ թորե՛ք ձեր սեփական, իսկական գինին։ «The Farmer's Life»-ում յուրաքանչյուր քայլ է, որ կկերտի ձեր ճակատագիրը։

Իսկ տեխնիկա սիրողնե՞րը։ Ընտրե՛ք ձեր նախընտրած տրանսպորտը՝ հեծանիվից մինչև հզոր տրակտոր կամ, ինչու ոչ, սլացիկ մոտոցիկլետ։ Քանի որ մենք գիտենք, թե որքան կարևոր են տրակտորային խաղերը, մենք հոգացել ենք, որ դուք գտնեք ձեզ համար ամենահետաքրքիրը։ Բացահայտե՛ք գաղտնիքներով ու արկածներով լի աշխարհը, գտե՛ք հինավուրց եկեղեցին և զգուշորեն շրջե՛ք ականապատված դաշտերում։ Դուք անմասն չեք մնա գյուղատնտեսական խաղերից, քանի որ հենց դուք եք այստեղ կերտում ձեր երջանիկ և յուրօրինակ պատմությունը։Իսկ եթե արդեն բավականին աշխատել եք, լիցքաթափվեք և վայելե՛ք պահը։

Եվ այսպես, պատրա՞ստ եք դառնալ լեգենդար ֆերմեր։

Where to Buy

Publisher FreeMind S.A.
Developer FreeMind S.A.