Forager
Forager
Forager-ում դու կարող ես զբաղվել ռեսուրսների հավաքմամբ, արհեստագործությամբ ու բազայի կառուցմամբ։ Բացահայտիր գաղտնիքներն ու ընդլայնիր տարածքներդ։ Forager-ը քեզ համար է։
Խաղի մասին
Միանգամայն տարբերվող, բայց միևնույն ժամանակ հանրաճանաչ Forager-ը, որը մեկ անգամ սկսելով՝ այլևս չես կարող կտրվել: Դուք պետք է հետազոտեք աշխարհը, զբաղվեք արհեստագործությամբ, հավաքեք և կառավարեք ռեսուրսները, գտնեք գաղտնիքները և կառուցեք ձեր բազան սկզբից: Գնելով հողատարածքներ՝ դուք հնարավորություն կունենաք ընդլայնել ձեր տարածքները և ավելին բացահայտել:
Սկսեք փոքրից և զարգացրեք ձեր հմտությունները, բարելավեք ձեր բազան, ձեռք բերեք նոր սարքավորումներ, ընդլայնեք ձեր ընկերների (և թշնամիների) ցանցը և կառուցեք ձեր ապագան այնպես, ինչպես ցանկանում եք:
Forager-ը հնարավորություն է տալիս տարբեր ոճերով խաղալ. դարձեք հավաքող, ֆերմեր, վաճառական, արկածախնդիր կամ շինարար:
Շատերին է դուր գալիս ժամանակ անցկացնել Forager խաղով, քանի որ այն հնարավորություն է տալիս յուրովի մոտենալ խաղային աշխարհին: Իսկ նրանց համար, ովքեր փնտրում են արկածներով լի խաղեր, Forager արկածային խաղը հենց այն է, ինչ իրենց պետք է։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Humble Bundle |
| Ծրագրավորող | HopFrog |