FragPunk
FragPunk
Պատրա՞ստ ես փոխել խաղի կանոնները: «Ֆրեգփանքում» քեզ սպասում են թեժ 5v5 մարտեր, եզակի հերոսներ ու զենքեր։ Միացի՛ր «Fragpunk Հայաստանին» և դարձի՛ր լեգենդ։
Խաղի մասին
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ամեն ինչ գլխիվայր է, և ամեն մարտ մի նոր անակնկալ է թաքցնում: «Ֆրեգփանք»-ը թեժ մարտերով լի մի վայր է, որտեղ խաղի կանոնները մշտապես փոխվում են, և դու պետք է միշտ պատրաստ լինես ամեն ինչի: Այստեղ ամեն վայրկյանը կարող է վճռորոշ լինել: Ինչպես հայտնի է, հաղթանակը կռում են միասին, ուստի համախմբվե՛ք ընկերներիդ հետ և նվաճե՛ք այս խելահեղ աշխարհը։
FP-ում ամեն փուլ դա նոր հնարավորություն է ցույց տալու, թե ինչ արժես իրականում: Քարտերի շնորհիվ դու կարող ես փոխել խաղի ընթացքը մեկ ակնթարթում, դարձնելով ամեն մարտ եզակի: 12 տարբեր հերոսներից ընտրելով մեկին՝ դու գտնում ես քո իսկական ուժը: Զինվե՛ք լավագույն զենքերով և պատրաստվե՛ք դիմակայել ցանկացած մարտահրավերի: Եթե փնտրում եք լավագույն անվճար խաղերից մեկը, ապա «Ֆրեգփանք խաղ»-ը հենց այն է, ինչ ձեզ պետք է:
«Ֆրեգփանք»-ում դու կարող ես փոխել կանոնները քարտերի միջոցով, մարտնչել թեժ 5v5-ում և փորձել տարբեր հերոսների ու զենքերի համադրություններ։ «Fragpunk Հայաստան»-ը միշտ ողջունում է նոր խաղացողներին: Այստեղ դու կարող ես գտնել նոր ընկերներ և միասին ստեղծել անմոռանալի պահեր։ Միացի՛ր հայկական խաղային համայնքին և դարձի՛ր «Ֆրեգփանք» աշխարհի լեգենդը, ցույց տուր ինչի ես ընդունակ։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | NetEase Games |
| Ծրագրավորող | NetEase Games |