FrostPunk
FrostPunk
«Frostpunk» խաղում դու միակ փարոսն ես մարդկության համար։ Կառավարիր քաղաքը, հոգա ռեսուրսները և դիմակայիր ցրտին: Կկարողանա՞ս գոյատևել այս դաժան աշխարհում:
Խաղի մասին
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ սառնամանիքը խեղդում է մարդկության վերջին շունչը, իսկ դու՝ միակ փարոսն ես այս մռայլ իրականության մեջ։ Սա «Frostpunk»-ի սիրտը ջարդող պատմությունն է։ Կյանքի վերջին հույսը հիմա քո ձեռքերում է, և միայն դու ունես այն կայծը, որը կարող է պահպանել հույսի կրակը։ Ինչպե՞ս կպայքարես ամեն մի կյանքի համար, ի՞նչ գին կվճարես, որ քո քաղաքը գոյատևի այս դաժան իրականությունում։
«Frostpunk»-ը սոսկ քաղաքաշինություն չէ, այլ ռազմավարական խաղ, որտեղ ամեն քայլ ճակատագիր է կերտում։ Թե ինչպես ապրեն մարդիկ, ինչ կանոններով առաջնորդվեն, քո որոշումն է։ Այս սոցիալական սիմուլյատորում դու ես պատասխանատու, որ ոչ ոք չսովամեռ լինի, բոլորն ապահով լինեն։ Կարդարացնե՞ս արդյոք ժողովրդի սպասելիքները, թե՞ կդառնաս նրանց երազանքների կործանիչը։ Այս հետապոկալիպսիսյան աշխարհում դու բախվում ես ջերմության կառավարման, ռեսուրսների հաշվարկման և ծայրահեղ պայմաններում վերապրելու մարտահրավերներին։ Քո առջև խնդիր է դրված՝ փրկել քաղաքը, և նահանջելու իրավունք չունես։
«Frostpunk»-ի առանձնահատկություններից են.
- Ենթադրենք՝ որոշում ես երեխաներին ներգրավվել աշխատանքում։ Մի կողմից աշխատուժ կավելանա, մյուս կողմից կվտանգես նրանց ապագան։ Այսինքն՝ ամեն բարոյական ընտրություն խաղում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։
- Աղետալի իրադարձությունները փորձության են ենթարկում քո կարողությունները։ Երբ մահացու փոթորիկ է մոտենում, պետք է արագ որոշումներ կայացնես, այլապես քաղաքը կսառչի։
- «Դիզելփանկ»-ի ոճը խաղին առանձնահատուկ հմայք է հաղորդում։
Պատրա՞ստ ես արդյոք դիմակայել դաժան սառնամանիքին և նոր կյանք պարգևել մահվան գիրկն ընկած աշխարհին։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | 11 Bit Studios s.a. |
| Ծրագրավորող | 11 Bit Studios s.a. |