Garden Life: A Cozy Simulator
Garden Life: A Cozy Simulator
«Garden Life. A Cozy Simulator»-ում դուք կստեղծեք ձեր երազանքների այգին, կտնկեք սերմեր, կվաճառեք ծաղիկներ ու կստանաք նվերներ։ Իսկական հանգստի ու ներշնչանքի աշխարհ է։
Խաղի մասին
«Garden Life. A Cozy Simulator»-ը հանգստացնող ու հրաշալի այգեգործական խաղ է: Պատկերացրեք, թե ինչպես եք խաղաղ ու գունագեղ աշխարհում ստեղծում ձեր երազանքների այգին: Ձեր ուզած ձևով տնկեք բույսեր, ավելացրեք զարդեր ու վերածեք մոռացված մի անկյունը ծաղկուն ու բուրավետ դրախտի, որտեղ միախառնվում են վարդերի, երիցուկների ու լավանդայի բույրերը։
Զգացեք հարմարավետ այգեգործության իսկական հաճույքը: Տնկեք սերմեր, ջրեք ու պարարտացրեք բույսերը, հետևեք, թե ինչպես են դրանք աճում ու գեղեցկանում: Բացահայտեք անհամար գունագեղ տեսակներ և բացեք յուրաքանչյուր բույսի ներուժը: Մոլախոտերից ազատվեք, բայց մի քանիսը թողեք, դրանք էլ բույսերին վնասատուներից կպաշտպանեն: «Garden Life»-ում բույսերի շքեղ ծաղկումը կվայելեք բոլոր եղանակներին: Գիտե՞ք ինչու։ Որովհետև այստեղ բոլոր բույսերն աճում են՝ անկախ տարվա եղանակից: Ո՞ր ռեժիմն եք նախընտրում՝ պատմության, թե՞ ստեղծագործական։
Իսկ առհասարակ, «Garden Life»-ն ինչո՞վ է այդքան հետաքրքիր: Նրանով, որ ամեն ինչ իսկականի պես է. բույսերն աճում են այնպես, ինչպես իրական կյանքում: Շատ յուրօրինակ այգեգործական խաղ է, չէ՞: Գյուղի հրապարակում ձեր աճեցրած ծաղիկներն ու ծաղկեփնջերը կարող եք վաճառել, իսկ վաստակած գումարով՝ նոր սերմեր, գործիքներ ու զարդարանքներ գնել: Կամ էլ նվիրաբերեք ձեր ծաղիկները, դրանցով կզարդարեն տաղավարը, իսկ դուք էլ հիասքանչ նվերներ կստանաք։
Եթե փնտրում եք մի այգեգործական խաղ, որը Ձեզ իրոք կտանի հանգստի ու ներշնչանքի մի աշխարհ, ապա «Garden Life»-ը հենց այն է, ինչ Ձեզ պետք է:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Nacon |
| Ծրագրավորող | stillalive studios GmbH |