Godlike Burger

«Godlike Burger». Բուրգեր պատրաստելու խաղեր շատ կան, բայց այստեղ դու կարող ես թունավորել այցելուներին և վերածել համեղ միջուկի: Խուսափիր ոստիկանությունից ու դարձիր լավագույն բուրգերանոցը:

Play

About the Game

«Godlike Burger». Այստեղ դուք կդառնաք մի գալակտիկական ռեստորանի կառավարիչ, որտեղ մատուցվում են տիեզերքի ամենաանհավանական բուրգերները։ Ձեր այցելուներին կարող եք զարմացնել, թունավորել կամ նույնիսկ վերածել համեղ միջուկի ձեր յուրահատուկ բաղադրատոմսերով պատրաստված բուրգերների համար։ Մի անհանգստացեք, եթե համը դուր գա, նրանք էլի կգան։ Բուրգեր պատրաստելու խաղեր շատ կան, սակայն «Godlike Burger»-ն իր արտասովոր մոտեցմամբ առանձնանում է մյուսներից։

Ցերեկները ձեր ռեստորան են այցելում տարբեր մոլորակներից ժամանած հաճախորդներ՝ փորձելու ձեր հրաշալի բուրգերները։ Իհարկե, նրանք կարող են նաև դառնալ աղացած միս։ Ինչպես գիտենք, սառնարանները միեւնույն է լցվելու են։ Կարող եք նրանց վրա հարձակվել մսի կտրող դանակով, կամ օգտագործել տարբեր թակարդներ։ Եթե մեծահասակների համար խաղեր եք փնտրում, որտեղ ուղեղը շատ լարել պետք չէ, ապա «Godlike Burger»-ը լավագույն ընտրություն է։

Իսկ գիշերը կարող եք բարելավել խոհանոցային սարքավորումները, թակարդները, գնել մթերքներ ու պատրաստել գաղտնի սոուսներ: Կարող է ոստիկանությունը կասկածել։ Ավելի լավ է տեղափոխել ռեստորանը այլ մոլորակ, կամ էլ կաշառք տալ։ Ոչ ոք չի սիրում անհանգիստ ոստիկաններ, եթե ուզում է դառնալ գալակտիկայի ամենահաջող բուրգերանոցը։ Daedalic Entertainment GmbH-ն առաջարկում է խաղալ նաև հայերեն ռազմավարական խաղեր՝ մարզելու ձեր միտքը։

Հիմնական առանձնահատկությունները

  • Ձեր խղճուկ կրպակը դարձրեք տիեզերքի լավագույն ռեստորանը: Շատ հեղինակություն նշանակում է ավելի շատ հաճախորդ, նոր մոլորակներ և շատ գումար:
  • Սպանեք ձեր հաճախորդներին թակարդներով, թունավոր սոուսներով, կամ էլ հին, բարի դանակով:
  • Բարելավեք ձեր խոհանոցը և բացահայտեք, թե այլմոլորակային ռասաներից որն ինչ է սիրում, ինչն է կատարյալ բուրգերի գաղտնիքը:
  • Բացահայտեք գալակտիկան ու աշխարհները: Գտեք տարբեր տեսակի այլմոլորակայինների և ուսումնասիրեք նրանց ուժեղ ու թույլ կողմերը:
  • Զգույշ եղեք, թույլ մի տվեք, որ բռնեն: Մի թողեք վկաներ և կասկածներ մի առաջացրեք:
  • Կառավարեք գիշերը ձեր ռեստորանը, արեք ամեն ինչ, ինչ անում է լավ ռեստորանի ղեկավարը՝ նոր սոուսներ, բաղադրիչներ գնել, բարելավել խոհանոցը, թակարդներն ու զենքերը:
  • Կատարեք առաքելություններ և լուծեք բազմաթիվ խնդիրներ՝ խցանված զուգարաններից մինչև զոմբիների հարձակումներ: