Grounded

Grounded-ում դու փոքրացած ես ու միայնակ մի աշխարհում, որտեղ խոտը երկնաքեր է թվում, իսկ մրջյունը՝ հրեշ։ Կառուցի՛ր ամրոցներ, կռվի՛ր գոյության համար։

Play

About the Game

Պատկերացրեք, թե ինչպես եք հայտնվում մի աշխարհում, որտեղ խոտի յուրաքանչյուր շիվ կարող է երկնաքեր թվալ, իսկ մրջյունը՝ հրեշ։ Grounded-ում դուք հենց այդ վիճակում եք․ փոքրացած ու միայնակ: Թվում է, թե դաժան բակում գոյատևելը մի ձեռքով էլ կարելի է անել, բայց իրականում պետք է անառիկ ամրոցներ կառուցել և քրտնաջան պայքարել գոյության համար՝ ամեն քայլափոխի զգալով մահվան շունչը։

Grounded-ում մրջյունների արյունահեղ կռիվները դեռ սկիզբն են: Սրանք փոքր փորձություններ են, որոնք ձեզ տանում են դեպի բակի ամենավտանգավոր գաղտնարանները: Եթե փորձեք բացահայտել խաղի գաղտնիքները, ապա կհասկանաք, որ դրանք թաքնված են այս վտանգավոր միկրոաշխարհում, և եթե մենակ եք, ապա հավաքեք ընկերներով ու միացեք առցանց Grounded-ին՝ համատեղ ուժերով ետ մղելու միջատների հարձակումները՝ միասին կառուցելով ամրություններ։

Իսկ ի՞նչ կլինի, եթե փորձեք պատասխանել հարցին, թե ինչպես Grounded խաղի հերոսները հայտնվեցին այս անհավանական իրավիճակում: Գոյատևե՛ք Grounded-ում, բացահայտե՛ք բոլոր գաղտնիքները և վերադարձրե՛ք ձեր նախկին չափսերը: Յուրաքանչյուրդ կարող եք ընտրել խաղալու ձեր ոճը, կատարելագործել ձեր հմտությունները և զինվել մինչև ատամները։ Եկել է ժամանակը մեծ գործեր անել, կամ ընդմիշտ մնալ այս փոքր աշխարհում։

Where to Buy

Publisher Xbox Game Studios
Developer Obsidian Entertainment, Inc.

Game Features

HDR Available