Industry Giant 4.0
Industry Giant 4.0
«Industry Giant 4.0»-ում դուք եք կերտելու ձեր կայսրությունը։ Զարկ տվե՛ք արտադրությանը, կառուցե՛ք լոգիստիկ ցանցեր ու դարձե՛ք գործարար աշխարհի ամենաճանաչված դեմքը։
Խաղի մասին
«Industry Giant 4.0»-ում դուք եք կերտելու մի հզոր արդյունաբերական կայսրություն՝ սկսելով զրոյից և հասնելով փառքի գագաթնակետին։ Արտադրե՛ք ամենատարբեր ապրանքներ, զարկ տվե՛ք արտադրությանը, կառուցե՛ք լոգիստիկ ցանցեր, մշակե՛ք արտադրական հստակ պլաններ, ֆինանսներն էլ՝ ամուր պահե՛ք ձեր ձեռքում ու արագ արձագանքե՛ք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Դարձե՛ք գործարար աշխարհի ամենաճանաչված դեմքերից մեկը՝ ձեր անունը դաջելով պատմության ոսկե տառերով։
«Industry Giant 4.0»-ն տնտեսական մոդելավորման հիանալի հնարավորություն է, որտեղ դուք պետք է ստանձնեք արտադրական գործընթացների կառավարումը՝ մեծ ուշադրություն դարձնելով նույնիսկ ամենաչնչին թվացող մանրուքներին, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ ձեր հաջողության գործում։ Ձեր նպատակն է հասնել գործարար աշխարհի բարձունքներին։ Միևնույն ժամանակ, միշտ հիշե՛ք ռեսուրսների կառավարման մասին, քանի որ դրանց արդյունավետ օգտագործումն անմիջականորեն կանդրադառնա ձեր բիզնեսի զարգացման վրա։ Ի դեպ, «Industry Giant Four»-ում դուք ինքներդ եք թելադրելու խաղի կանոնները, ձեր կորպորատիվ փիլիսոփայությունն էլ կդառնա իրադարձությունների զարգացման և շուկայավարման ռազմավարության հիմնական ուղենիշը։
Թեև արդյունաբերական կայսրություն կառուցելը հեշտ գործ չէ, բայց «Industry Giant 4.0»-ում դուք կգտնեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Կառուցե՛ք գործարաններ, վերահսկե՛ք ռեսուրսները, զարգացրե՛ք առևտուրը, վերլուծե՛ք շուկան ու միշտ մեկ քայլ առաջ մնացե՛ք ձեր մրցակիցներից։ Եվ հիշե՛ք, որ «Արդյունաբերական հսկա» խաղում նույնիսկ ամենաաննշան որոշումը կարող է ճակատագրական լինել ձեր ապագա կայսրության համար։
Իսկ վերջում, մի քանի բան, որոնցով «Industry Giant 4»-ն առանձնանում է մյուս խաղերից.
- 25 տարբեր ոլորտներ՝ հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն, արտադրություն և գրեթե 60 անուն ապրանք (հումք, միջանկյալ ու վերջնական) կառավարելու հնարավորություն։
- Քաղաքային տարբեր ոճի շինություններ և խանութներ՝ ցանկացած ճաշակի ու նախասիրության համար (սնունդ, նորաձևություն կամ տան կահույք)։
- Տարբեր տրանսպորտային միջոցների առկայություն՝ բեռնատարներ, գնացքներ, նավեր։ Կառուցե՛ք ճանապարհներ ու երկաթգծեր, կազմե՛ք երթուղիներ՝ ապրանքների ժամանակին առաքումն ապահովելու համար։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Toplitz Productions |
| Ծրագրավորող | Don VS Dodo GmbH |