inZOI
inZOI
«inZOI»-ում դու ես կյանքի ռեժիսորը: Ստեղծիր քո յուրահատուկ «Զոյիներին», կառուցիր տներ, կերտիր քո պատմությունը այս կյանքի սիմուլյատորում: Քեզ սպասում են անսահման հնարավորություններ:
Խաղի մասին
«inZOI»-ում, որտեղ ամեն կյանք վերածվում է պատմության, դուք ստեղծում եք ձեր սեփական աշխարհը՝ կառավարելով և հետևելով «Զոյիների» կյանքին։ Անհատականացրե՛ք կերպարներին և կառուցե՛ք տներ՝ օգտագործելով «inZOI»-ի հեշտ գործիքները, որպեսզի ապրեք ձեր երազանքների կյանքը և զգաք կյանքի տարբեր էմոցիաները, որոնք ստեղծվել են մանրամասն մշակված սիմուլյացիայի շնորհիվ։ Դարձեք աշխարհի ճարտարապետը, տվեք կյանքի սկիզբ տարբեր պատմություններին, որոնք ծավալվում են ձեր աչքի առաջ:
«inZOI» կյանքի սիմուլյատոր խաղում ամեն ինչ ձեր ձեռքերում է, դուք եք որոշում, թե ինչպես զարգանան կերպարները և ինչպիսի հարաբերություններ կառուցեն: Ձեր հերոսների կարգավորումները կարող են շոշափելի ազդեցություն ունենալ նրանց հետագա կյանքի վրա։ «Զոյիները» գործում և հարաբերություններ են կառուցում՝ հիմնվելով իրենց անհատականության և կենսափորձի վրա, ինչը հանգեցնում է անսպասելի զարգացումների, ինչպիսիք են բամբասանքները, միտումները և հիվանդությունները
«inZOI»-ն առաջարկում է անսահմանափակ հնարավորություններ ձեր երևակայությունը կյանքի կոչելու համար։ Դուք կարող եք փոփոխել այնպիսի գործոններ, ինչպիսիք են եղանակը, շենքերը և փողոցները: Փոխեք քաղաքները, որոնք ներշնչված են իրական վայրերից և ձևավորեք դրանք՝ դարձնելով կատարյալ դեկորացիա ձեր սեփական պատմությունների համար։ Հեշտությամբ տարածեք ձեր ստեղծագործությունները և շփվեք մյուս խաղացողների հետ՝ օգտագործելով ներխաղային «Canvas» հարթակը:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | KRAFTON |
| Ծրագրավորող | inZOI Studio |