Legion TD 2

«Legion TD 2». Պաշտպանիր թագավորդ, կառուցիր ամրություններ, հավաքիր բանակ 100+ մարտիկներից։ Մարտավարական լավագույն խաղերից է, միացի՛ր հայկական համայնքին ու դարձիր լեգենդ։

Խաղալ

Խաղի մասին

«Legion TD 2»-ում դու սուզվում ես մի աշխարհ, որտեղ ռազմավարությունն ու թիմային աշխատանքը դառնում են հաղթանակի գրավականը։ Դու պետք է պաշտպանես քո թագավորին հարձակվող թշնամիներից և փորձես ոչնչացնել հակառակորդի թագավորին՝ օգտագործելով քո մարտավարական հմտությունները։

«Legion TD 2»-ը իրենից ներկայացնում է աշտարակների պաշտպանության եզակի խաղ, որտեղ դու կարող ես կառուցել պաշտպանական ամրություններ, հավաքել բանակ ավելի քան 100 եզակի մարտիկներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու կարողությունները։ Դու կարող ես ուժեղացնել քո պաշտպանությունը աուրաներով և կախարդանքներով, ինչպես նաև փոխել մարտի ընթացքը հզոր վարձկանների հարձակումներով։ Քանի՞ ալիք կարող ես դիմանալ, մինչև քո պաշտպանությունը փլուզվի և թագավորդ ընկնի:

«Legion TD II»-ի հիմնական առանձնահատկությունները․

  • Անվերջ խաղալիություն․ երկու միանման խաղեր գոյություն չունեն։
  • Մանրակրկիտ մշակված խաղային հավասարակշռություն, որն ապահովում է ռազմավարական բազմազանություն և մրցակցային արդարություն:
  • Հնարավորություն կա խաղալ ինչպես մենակ, այնպես էլ ընկերների հետ համագործակցելով։

Եթե փնտրում եք ռազմավարական լավագույն խաղերից մեկը, որը կգրավի ձեզ ժամերով, ապա «Լեգեոն TD 2»-ը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Միացի՛ր «Legion TD 2-ի հայկական համայնքին» և դարձի՛ր լեգենդ։

Որտեղ գնել

Հրատարակիչ AutoAttack Games
Ծրագրավորող AutoAttack Games