LEGO Fortnite Expeditions
LEGO Fortnite Expeditions
Պատկերացրեք՝ LEGO® կուբիկներն ու Fortnite-ի աշխարհը միախառնվել են: LEGO Fortnite էքսպեդիցիաներում դուք եք հերոսը, հետազոտեք աշխարհը ու կերտեք ձեր պատմությունը։
Խաղի մասին
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ LEGO® կուբիկների մոգությունը միախառնվում է Ֆորթնայթի անսահմանափակ տիրույթին, ստեղծելով մի անկրկնելի արկածային փորձառություն։ LEGO Fortnite-ում դուք եք ձեր սեփական պատմության հերոսը, պատրաստ եք ուսումնասիրել զարմանահրաշ էկոհամակարգեր, որոնք ձգվում են չոր հովիտների հանգստացնող օազիսներից մինչև սառցե լեռների փայլուն գագաթները և կախարդական կղզիների խորհրդավոր ջունգլիները։ Զգույշ եղեք, թե ում կհանդիպեք ճանապարհին. մութ ուժերը թափառում են այս հողերում, փորձելով խափանել ձեր ճանապարհորդությունը։
Ստեղծեք ձեր սեփական տները ամբողջ աշխարհում, հավաքագրեք գյուղացիներ, որոնք կօգնեն ձեզ հավաքել ռեսուրսներ, վարժեցնել կենդանիներ, պատրաստել հզոր իրեր և պաշտպանել ձեր տարածքները։ Օգտագործեք ֆիզիկայի օրենքները, կառուցեք անհավանական սարքեր և գտեք ձեր սեփական ճանապարհը՝ դիմակայելու առաջիկա մարտահրավերներին։ Դուք կկարողանաք միանալ ընկերների հետ՝ կերտելու Ձեր Լեգո աշխարհը։
LEGO Fortnite Էքսպեդիշնս-ի հետ միասին դուք ստանում եք անսահման հնարավորություններ:
- LEGO Fortnite անվճար խաղեր․ խաղացեք առանց որևէ վճարի, ուսումնասիրեք, կառուցեք և կիսվեք ձեր ստեղծագործություններով ընկերների հետ:
- Լեգո Ֆորթնայթ արշավախմբերի շնորհիվ հետազոտեք քարտեզի ամենաթաքնված անկյունները գտնելով բանալին դեպի հաղթանակ։
- Զգացեք իսկական LEGO արկածներ ընկղմվելով այս հսկայական աշխարհում, որտեղ ամեն քայլը նոր հայտնագործություն է։
Պատրա՞ստ եք սկսել ձեր LEGO արկածը և դառնալ ձեր աշխարհի հերոսը: Միացե՛ք Ֆորթնայթին և սկսե՛ք ձեր ճանապրոհը դեպի անմոռանալի փորձառություն։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Epic Games |
| Ծրագրավորող | Epic Games |
Խաղի առանձնահատկությունները
| Reflex | Հասանելի |
| DualShock4 | Հասանելի |
| DualSense | Հասանելի |