LONESTAR

LONESTAR-ում դու ես կերտում քո ճակատագիրը՝ դառնալով տիեզերքի լավագույն պարգևների որսորդը: Յուրաքանչյուր մարտահրավեր քեզ հնարավորություն է տալիս հասնել նոր նվաճումների:

Խաղալ

Խաղի մասին

Պատրա՞ստ եք սուզվել անծայրածիր տիեզերքի գաղտնիքներով լի աշխարհում, որտեղ ամեն անկյուն թաքցնում է մի նոր հնարավորություն, իսկ յուրաքանչյուր հանդիպում՝ մարտահրավեր: LONESTAR-ում դուք եք կերտում ձեր ճակատագիրը, դառնում պարգևների համար մարտնչող և հետապնդում տիեզերքով մեկ սփռված հանցագործներին։

Lone Star-ում հաղթանակը երկնքից չի ընկնում։ Ձեր միակ զենքը տիեզերանավը չէ, այլ նաև մարտավարական ճիշտ մտածելակերպը, որն էլ օգնում է դուրս գալ լարված մարտերից հաղթող ու վաստակել երկար սպասված հանգիստը։ Ամեն արշավի ժամանակ բացահայտեք նոր գանձեր, ձեր ոճին համապատասխանեցրեք ձեր տիեզերանավը և մարզեք ձեր տաղանդները։ Իսկ սա անհրաժեշտ է տիեզերքի ամենավտանգավոր հանցագործներին հողին հավասարեցնելու համար։ Դե ինչ, վերջում դուք դառնալու եք իսկական լեգենդ։

Իսկ ի՞նչն է այս արկածներով լի LONESTAR խաղը դարձնում մյուսներից տարբեր.

  • Եզակի մարտական համակարգը, որտեղ երկու կողմերն էլ հավաքում են ողջ ուժերը, իսկ արդար մրցակցության շնորհիվ հաղթող դուրս գալն ակնհայտ է դառնում։
  • Տարբեր տիեզերանավերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկություններն ու հարյուրավոր մարտական միավորներ:
  • Փորձառու տասնյակ օդաչուները, որոնցից ամեն մեկն ունի բացառիկ հմտություններ ու բախտի բերմունքով ձեռք բերված տաղանդներ, ինչն էլ այս խաղն դարձնում է իսկապես անկրկնելի։

Միացե՛ք LONESTAR-ին ու ապացուցե՛ք բոլորին, որ հենց դուք եք արժանի կոչվելու տիեզերքի լավագույն պարգևների որսորդ։

Որտեղ գնել

Հրատարակիչ Thermite Games