Metaball

«Մետաբոլում» քեզ սպասում են թեժ մարտեր ու ակնթարթային խաղեր։ Ցուցադրի՛ր քո անկրկնելի հնարքները և դարձի՛ր PvP մրցաշարերի աստղը։ Սլացի՛ր դեպի հաղթանակ

Խաղալ

Խաղի մասին

Սլացի՛ր ապագա Hoverboard-ով՝ միանալով սպորտային լիգային, որտեղ քեզ սպասում են թեժ մարտեր ու ակնթարթային խաղեր: Ցուցադրի՛ր քո անկրկնելի հնարքները և դարձի՛ր PvP մրցաշարերի աստղը՝ հավաքելով արժեքավոր մետաղադրամներ ու միավորներ, որոնք հնարավորություն կտան բացել նոր հանդերձանք և յուրահատուկ առարկաներ: Նստի՛ր հովերբորդդ և գերիշխի՛ր ասպարեզում՝ դառնալով անգերազանցելի չեմպիոն:

«Մետաբոլում» դու մարմնավորում ես մարզիկի, ով ձգտում է փառքի ու հարստության՝ իր թիմի հետ միասին մասնակցելով «Մետաբոլ» լիգայի հուզիչ խաղերին, վաստակելով M-coins և բարձրացնելով վարկանիշը։ Վարպետորեն տիրապետելով հովերբորդին, իրագործի՛ր օդում ամենատարբեր հնարքներ՝ շղթայով միացնելով գնդակը: Եղի՛ր դիպուկ նետող՝ ուղարկելով գնդակը դեպի զամբյուղը, թռիչքի մեջ արգելափակի՛ր հակառակորդին և կայծակնային արագությամբ տիրացի՛ր գնդակին՝ օգտագործելով նիտրոն ավելի արագ սլանալու համար և կատարելով կրկնակի ու եռակի թռիչքներ։

«Մետաբոլը» նոր ինդի խաղ է, ստեղծված հատուկ քեզ համար, այնպես որ մի հապաղիր, այլ միացի՛ր մեզ։ Փորձի՛ր ուժերդ այլ մարզիկների դեմ տարբեր ռեժիմներում՝ մասնակցելով արագ խաղերին, վարկանիշային մարտերին կամ ընկերական հանդիպումներին: Հիշի՛ր, հաղթանակը քեզ կպարգևի բոնուսներ և մեդալներ, որոնք թույլ կտան բարելավել քո հմտությունները: Որքան բարձր լինի քո վարկանիշը, այնքան շատ պարգևների կարժանանաս և բացառիկ հնարավորություններ ձեռք կբերես:

Եթե դու փնտրում ես լավագույն անվճար մարտական խաղեր, ապա «Մետաբոլում» քեզ սպասում է անսահման հաճույք։ Հավաքի՛ր քո թիմը և բոլորին ցույց տուր, թե ինչի ես ընդունակ այս եզակի խաղում։ Վաստակած միջոցներն օգտագործի՛ր ավելի լավ հանդերձանք ձեռք բերելու, հմտություններդ զարգացնելու, ինչպես նաև Meta Pass-ում առաջ շարժվելու համար։

Որտեղ գնել

Հրատարակիչ Bucketplay
Ծրագրավորող Bucketplay