Microsoft Flight Simulator 2024
Microsoft Flight Simulator 2024
"Ֆլայթ Սիմ 24"-ում դուք օդաչու եք, և աշխարհը Ձերն է: Կառուցեք կարիերա, սավառնեք երկնքում և հետազոտեք աշխարհը: Բարելավվել է գրաֆիկան, և արդեն կարող եք թռիչք Երևանի վրայով:
Խաղի մասին
Պատկերացրեք՝ դուք եք օդաչուն, և ամբողջ աշխարհը ձերն է՝ «Ֆլայթ Սիմ 24»-ի հետ: Xbox Game Studios-ը ձեզ է մատուցում աննախադեպ ավիասիմուլյատոր, որտեղ կարող եք կառուցել ձեր կարիերան և սավառնել երկնքում՝ հետազոտելով աշխարհը, ինչպես երբեք: Ձեռք բերեք փորձ, կատարեք առաքելություններ և դարձեք պրոֆեսիոնալ օդաչու:
«ՄՍ Ֆլայթ Սիմ 24»-ում դուք կարող եք զբաղվել տարբեր գործունեություններով՝ բժշկական տարհանումներից մինչև հեռավոր բեռնափոխադրումներ և որոնողափրկարարական աշխատանքներ: Ձեր տրամադրության տակ են բազմաթիվ ինքնաթիռներ և գլոբալ ավիացիոն արկածներ: Կարևոր է նշել, որ մեր թիմը մեծ աշխատանք է կատարել «Microsoft Flight Simulator 2024» խաղի գրաֆիկան բարելավելու ուղղությամբ, որպեսզի Ձեր թռիչքներն ավելի իրական լինեն։ Բացի այդ, մենք թարմացրել ենք մեր խաղը, և արդեն կարող եք «Microsoft Flight Simulator 2024»-ում թռիչք Երևանի վրայով՝ վայելելով մեր սիրելի քաղաքի գեղեցիկ տեսարանները վերևից:
«24 Ֆլայթ Սիմ»-ը ներառում է.
- Մարտահրավերների լիգա, որտեղ կարող եք մրցել այլ օդաչուների հետ:
- Բազմաթիվ գործունեություններ, ինչպիսիք են ցածր բարձրության մարտահրավերները և վայրէջքի ճշգրտումը:
- Երկրագնդի ամենաճշգրիտ վերարտադրությունը՝ բարձր լեռներով և ավելի քան 500 քաղաքներով:
Եթե երբևէ երազել եք երկինքը նվաճելու մասին, ապա «Նոր Ֆլայթ Սիմ»-ը ձեզ համար է: Պատրա՞ստ եք սկսել ձեր թռիչքը:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Xbox Game Studios |
| Ծրագրավորող | Asobo Studio |
Խաղի առանձնահատկությունները
| HDR | Հասանելի |