Nobody Wants To Die
Nobody Wants To Die
2329թ․ Նյու Յորքում անմահությունը շքեղություն է, բայց էլիտան մահանում է։ Դուք՝ դետեկտիվ Քարան եք, բացահայտեք «Մեռնել Չենք Ուզում» խաղի սարսափելի գաղտնիքները ժամանակի մեջ:
Խաղի մասին
Պատկերացրեք Նյու Յորքը 2329 թվականին, մի աշխարհ, որտեղ անմահությունը գին ունի․ էլիտան մահանում է շարքով, և ինչ-որ մեկը պետք է պատասխան տա դրա համար։ «Մեռնել Չենք Ուզում» խաղում դուք դետեկտիվ Ջեյմս Քարայի դերում եք, ով հետաքննում է այս սարսափելի սերիական սպանությունները՝ օգտագործելով ապագայի տեխնոլոգիաներն ու ժամանակի մանիպուլյացիաները։
Խաղացողները ստիպված կլինեն ուսումնասիրել հանցագործության վայրերը, վերականգնել անցյալի իրադարձությունները և հավաքել ապացույցներ, որոնք կբացահայտեն քաղաքի էլիտայի մութ գաղտնիքները։ Սա արկածային խաղ է, որը ձեզ կտանի դեպի մի աշխարհ, որտեղ տեխնոլգիաները հասել են գերագույն զարգացման, սակայն մարդկային բարոյականությունը գտնվում է անկման եզրին։
Առանձնահատկություններն են՝
- Ֆոտոռեալիստիկ գրաֆիկա՝ ստեղծված Unreal Engine 5-ի հզորությամբ։
- Ժամանակի մանիպուլյացիայի ունակություն՝ հանցագործությունները վերականգնելու և բացահայտելու համար։
- Հետաքրքիր դետեկտիվ պատմություն, որը ստիպում է մտածել տրանսհումանիզմի և անմահության մասին։
Սյուժեն այնքան հետաքրքիր է, որ միանգամից կտրվում ես իրականությունից ՝ ամբողջովին սուզվելով խաղի մեջ։ Եթե դուք սիրում եք հետաքրքիր դետեկտիվ սյուժեով խաղեր, ապա «Մեռնել Չենք Ուզում»-ը հենց այն է, ինչ դուք փնտրում եք։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Plaion |
| Ծրագրավորող | Critical Hit Games |