Path of Exile

Wraeclast-ում դուք աքսորված եք, պայքարե՛ք հարդքոր մարտերում, հավաքե՛ք լեգենդար հանդերձանք և յուրացրե՛ք հմտություններ՝ վրեժ լուծելու համար։ Path of Exile-ում ամեն քայլ մարտահրավեր է։

Խաղալ

Խաղի մասին

Path of Exile-ում, դուք՝ աքսորված, ստիպված եք գոյատևել մռայլ ու դաժան Wraeclast-ում։ Ամեն ինչ դրե՛ք խաղադրույքի, որպեսզի ուժ ձեռք բերեք և վրեժ լուծեք նրանցից, ովքեր ձեզ անարդար են վարվել։ Սա հարդքոր գեյմերների համար նախատեսված մռայլ ֆենթեզի ոճի հիանալի և անվճար խաղ է։

«Աքսորի Ճանապարհը» խաղում կարող եք ընտրել ձեր նախընտրած մարտական ոճին համապատասխանող յոթ հիմնական դասերից մեկը, կամ էլ ընտրել ավելի մասնագիտացված՝ տասնութ ենթադասերից որևէ մեկը։ Խաղացե՛ք միայնակ, կամ էլ համախմբվե՛ք ընկերների հետ և ստեղծե՛ք մինչև հինգ հոգուց բաղկացած ջոկատ։ Այս խաղի կարևորագույն առանձնահատկություններից մեկը ձեր կերպարին անհատականություն հաղորդելու բազմաթիվ հնարավորություններն են. օգտվե՛ք պասիվ հմտությունների լայն ծառից, բարելավե՛ք հմտությունները տարբեր քարտերով, ձեռք բերե՛ք լավագույն հանդերձանքը և ուսումնասիրե՛ք արհեստագործական համակարգը։ Սա ձեզ թույլ կտա առավելագույնս հարմարեցնել ձեր խաղային կերպարը՝ դարձնելով նրան յուրահատուկ ու անկրկնելի։

Wraeclast-ի դաժան իրականությունում գոյատևելու համար դուք պետք է համառորեն պայքարեք արևի տակ ձեր տեղի համար՝ ընտրելով մարտիկի, կախարդի, հետախույզի, տաճարականի, ավազակի, ստվերի կամ ժառանգի ուղին։ Յուրաքանչյուր դաս ունի իր ուժեղ և թույլ կողմերը, սակայն դրանք բոլորն էլ կարող են օգտակար լինել մարտի դաշտում ստեղծված տարբեր իրավիճակներում։ Բացի դրանից, ձեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր հանձնարարություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի տարբեր ելքեր։ Այս հանձնարարությունները կարող են հանդիպել խաղի ցանկացած վայրում, առավել ևս՝ վերջնական մարտահրավերներում։ Հիշե՛ք, որ Path of Exile-ում հաղթանակի գրավականը լավ հանդերձանքն է։ Գտե՛ք լեգենդար զենքեր ու զրահներ, առևտուր արե՛ք այլ խաղացողների հետ՝ ձեռք բերելով յուրահատուկ իրեր, որոնք օժտված են հզոր կախարդական հատկություններով։ Հենց այս ամենն էլ կվճռի, թե ինչպես կզարգանա ձեր հերոսը մարտում։

Մի հապաղե՛ք և հետազոտե՛ք Wraeclast-ի խորքերը, որտեղ ամեն քայլափոխի ձեզ սպասում են նոր գաղտնիքներ։ Բաց մի՛ թողեք անմոռանալի արկածի հնարավորությունը։

Որտեղ գնել

Հրատարակիչ Grinding Gear Games
Ծրագրավորող Grinding Gear Games

Խաղի առանձնահատկությունները

Reflex Հասանելի
DualShock4 Հասանելի
DualSense Հասանելի