Portal with RTX

Պատկերացրեք՝ Portal RTX-ում լույսն արդեն խաղում ա ամեն մանրուքի հետ։ Ray Tracing տեխնոլոգիան ու ձեռքի աշխատանքով արված տեքստուրաները միանում են՝ ապշեցուցիչ 4K-ով ներկայանալու։

Խաղալ

Խաղի մասին

Պատկերացրեք Aperture Science-ի խելահեղ աշխարհը, որտեղ ֆիզիկան այնքան է կատաղել, որ Նյուտոնն անգամ գլուխը կտաներ։ Եվ այս խելահեղության մեջ, NVIDIA Lightspeed Studios-ը Portal-ի բոլոր սիրահարներին մի գերազանց նվեր է մատուցում՝ Portal RTX-ը։ Սա ուղղակի թարմացում չէ, իսկական լուսային հեղաշրջում է:

Մոռացեք մի պահ ամեն ինչ։ Այստեղ լույսն արդեն խաղում է յուրաքանչյուր մանրուքի հետ։ Ամեն ստվեր մի նոր պատմություն է պատմում։ Իսկ դուք, ձեր անդավաճան պորտալային զենքով, լուծելու եք այնպիսի հարցեր, որոնցից Էնշտեյնն էլ կշփոթվեր։ Portal RTX-ում ամեն բան էլ ավելի իրական է թվում։ Տեսեք, թե ինչպես է Ray Tracing տեխնոլոգիան և ձեռքով արված տեքստուրաները միանում՝ ապշեցուցիչ 4K-ով ներկայանալու լավագույն գրաֆիկայով։ Հավատացեք, այս լույսերով այն, ինչ տեսնում եք, անհամեմատ ավելի սքանչելի է, քան կարող էիք երբևէ երազել:

Portal RTX-ում լույսն արվեստ է ստեղծում, իսկ ամեն մակերևույթ դառնում է նոր կյանքով լի մի կտավ։ Բոլոր անկյուններն իրենց լույսն ունեն՝ ստեղծելով կախարդական մթնոլորտ, ինչպես կտեսնեիք գիտական ֆանտաստիկայի լավագույն ֆիլմերում։ Իսկ Portal RTX-ի գրաֆիկական գերազանցությունը զգալու համար, միացրեք համապատասխան թրեյլերները, տարբերությունն անմիջապպես կնկատեք։

Եվ այսպես, պատրա՞ստ եք համարձակորեն բացել պորտալները և հայտնաբերել Aperture Science-ի բոլոր գաղտնիքները նոր լույսի ներքո՝ Portal RTX-ի շնորհիվ։ Ձեր զենքն օգտագործման պատրաստ է։

Որտեղ գնել

Հրատարակիչ Valve Software
Ծրագրավորող NVIDIA Lightspeed Studios

Խաղի առանձնահատկությունները

Reflex Հասանելի