Q.U.B.E. 2

Պատրա՞ստ եք լուծել խորանարդների գաղտնիքները Q.U.B.E. 2-ում: Գիտական ֆանտաստիկան և գլուխկոտրուկները միախառնվել են՝ առաջարկելով մտքի մարզում հայերեն խաղերով:

Խաղալ

Խաղի մասին

Պատրաստվե՛ք սուզվելու մի աշխարհ, որն ամբողջությամբ կազմված է առեղծվածային խորանարդներից և լի է անսահմանափակ մարտահրավերներով: Բարի գալուստ Q.U.B.E. Two. Այստեղ գիտական ֆանտաստիկայի խորհրդավոր մթնոլորտը ներդաշնակ միահյուսվում է բարդ գլուխկոտրուկների լուծման հետաքրքրությանը։ Դուք կմարմնավորեք Ամելիային, ով արթնանում է անծանոթ միջավայրում՝ զուրկ հիշողություններից և չունենալով որևէ պատկերացում, թե ինչպես է այստեղ հայտնվել: Ձեր առաքելությունն է առաջնորդել նրան բազմաթիվ մակարդակներով՝ հաղթահարելով բարդ հանելուկներ, որոնք պահանջում են տրամաբանություն և տարածական մտածողություն:

Քյուբ 2 խաղի հիմքում շրջապատող միջավայրի հետ փոխազդեցությունն է հատուկ ձեռնոցների օգնությամբ։ Դրանք հնարավորություն են տալիս փոփոխել խորանարդների հատկությունները ճիշտ գույների և մեխանիզմների զուգակցման միջոցով, ինչն էլ նոր ուղիներ է բացում դեպի գաղտնիքների բացահայտումը: Թեև առաջին հայացքից խաղի կանոնները թվում են պարզունակ, սակայն Q.U.B.E. the Second-ն առաջարկում է բազմաթիվ մարտահրավերներ՝ խաղացողներից պահանջելով ստեղծագործական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր խնդրի լուծման հարցում: Իսկ եթե ձեր նախասիրություններում է մարզել միտքը, և փնտրում եք հայերեն գլուխկոտրուկ խաղեր, ապա այս մեկը հենց այն է, ինչ փնտրում էիք: Այս խաղը մատչելի է լեզուների լայն ընտրանիի շնորհիվ, ինչն առավել գրավիչ է դարձնում:

Քյուբ 2-ի առանձնահատկություններն են.

  • Հետաքրքիր սյուժե, որը ձեզ անտարբեր չի թողնի:
  • Աչք շոյող գրաֆիկա, որն ստեղծում է խորհրդավոր, իրատեսական մթնոլորտ
  • Գլուխկոտրուկների լայն ընտրանի, որոնց լուծումը պահանջում է ստեղծարար մոտեցում:

Արդյո՞ք պատրաստ եք բացահայտել խորանարդների գաղտնիքները, պարզել, թե ինչպես հայտնվեցիք այս տարօրինակ աշխարհում։ Սուզվե՛ք խորհրդավոր արկածների մեջ և փորձե՛ք ձեր ուժերը Քյուբ 2-ում:

Որտեղ գնել

Հրատարակիչ Trapped Nerve Games
Ծրագրավորող Toxic Games Ltd