REMATCH

Միացե՛ք REMATCH-ի կատաղի 5v5 մարտերին, որտեղ թիմային խաղն ու ճիշտ մարտավարությունն են տանում դեպի հաղթանակ։ Ձգտե՛ք լավագույն դիրքերին ու դարձե՛ք չեմպիոն։

Play

About the Game

Միացե՛ք REMATCH-ի կատաղի մարտերին, որտեղ թիմային ներդաշնակությունն է ծնում հաղթանակը, և ստեղծվում ֆուտբոլային անմոռանալի փորձառություն։ Դուք կղեկավարեք թիմակիցներից մեկին դինամիկ 5v5 խաղերում՝ սուզվելով երրորդ դեմքի տեսանկյունից ներկայացվող թեժ մարտերի բովը: Հավաքեք ընկերներին և միասին մուտք գործեք խաղադաշտ, որտեղ ամեն քայլ է վճռական, իսկ թիմակիցների աջակցությունը՝ հաղթանակի գրավական:

REMATCH-ը եզակի ֆուտբոլային փորձ է, որտեղ արկադային ոճը հնարավորություն է տալիս զգալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հմտությունները՝ առանց ավելորդ բարդությունների մեջ խորանալու։ Այստեղ բացակայում են կանոնների խախտումները, միայն անդադար մարտն ու մրցակցային ոգին։

REMATCH-ը մատչելի է սկսնակներին, սակայն փորձառու խաղացողներից պահանջում է թիմային խաղ և արագ կողմնորոշվելու կարողություն։ Ձգտեք գրավել լավագույն դիրքերը մարտահրավեր նետելով ձեզ և ձեր ընկերներին։ REMATCH-ում հաղթանակի ճանապարհը տանում է թիմային խաղի և մարտավարական ճիշտ որոշումների միջով, իսկ երրորդ դեմքի տեսանկյունն էլ էլ ավելի է հետաքրքրացնում խաղը։

Նոր սեզոնները խաղին բերում են թարմություն, ավելացնելով նոր հնարավորություններ, իսկ ձեր հաղթանակները կախված են միայն ձեր խաղային ունակություններից: Սուզվեք REMATCH-ի աշխարհը, որտեղ ամեն խաղ հաղթելու նոր шанс է։

Where to Buy

Publisher Kepler Interactive
Developer Sloclap