Rocket League

Պատկերացրեք՝ մեքենաները ֆուտբոլ են խաղում։ Rocket League-ում դուք եք ղեկավարում մարտական ավտոները, խփում գոլեր ու թիմով նվաճում ասպարեզները։ Միացի՛ր հենց հիմա։

Play

About the Game

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ մարտական մեքենաները ասպարեզ են դուրս գալիս ոչ թե պատերազմելու, այլ ֆուտբոլ խաղալու համար։ Rocket League-ը հենց այդ անհավանական երեւույթն է, որտեղ արկադային ոճի ավտոմեքենաների մարտերը միախառնվում են ֆուտբոլային կրքերին, իսկ պարզ կառավարումը եւ ռեալիստական ֆիզիկան ապահովում են հիշարժան մրցակցային պահեր։ Այստեղ դուք կարող եք զգալ մեքենաներով ֆուտբոլի իսկական «կայֆը»։

Այս խաղում դուք մարտահրավեր եք նետում հակառակորդներին՝ ցուցադրելով ձեր յուրօրինակ հնարքներն ու ունակությունները՝ գոլեր խփելու համար։ Կարող եք թիմ կազմել ընկերների հետ եւ նվաճել առցանց ասպարեզները, կամ էլ մենամարտել մեկը մեկի դեմ ռեժիմում՝ ի ցույց դնելով անհատական վարպետությունը։ Իսկ խաղն առավել հետաքրքիր դարձնելու համար՝ փորձեք լրացուցիչ ռեժիմները՝ Rumble, Snow Day եւ Hoops, որոնք նոր հնարավորություններ են բացում խաղային փորձառության մեջ։ Ի դեպ, կարող եք նաեւ փորձել ձեզ Հայաստանում կազմակերպվող Rocket League-ի մրցաշարերում՝ ցույց տալով ձեր ողջ հմտությունները։

Անցեք շաբաթական եւ սեզոնային մարտահրավերները՝ վաստակելով անվճար անհատականացման հնարավորություններ։ Մասնակցե՛ք մրցաշարերին եւ ձեռք բերե՛ք արժեքավոր պարգեւներ։

Արդեն պատրա՞ստ եք սուզվել Rocket League-ի աշխարհում, որտեղ մարտական մեքենաները փոխարինում են ֆուտբոլիստներին, իսկ դուք դառնում եք աստղ։

Where to Buy

Publisher Psyonix Studios
Developer Psyonix Studios

Game Features

Reflex Available
DualShock4 Available
DualSense Available