Squad
Squad
«Սքվադում» թեժ մարտեր են, որտեղ ամեն ինչ թիմային խաղով է լուծվում։ Միասին կռվեք հաղթանակի համար՝ օգտագործելով ամենատարբեր մարտավարություններ։ Միացի՛ր «Սքվադին»։
Խաղի մասին
Squad-ում քեզ են սպասում թեժ մարտեր, որտեղ ամեն ինչ վճռում է թիմային խաղն ու ճկուն մարտավարությունը։ Այստեղ յուրաքանչյուր ջոկատ միավորված է մեկ նպատակով՝ միասին պայքարել հաղթանակի համար, որտեղ կապն ու փոխօգնությունն առաջնային են։
Պատկերացրու, դու պրոֆեսիոնալ զինվոր ես, և դիմացդ անծայրածիր աշխարհ է՝ կազմված 20 հսկայական քարտեզներից։ Քարտեզները տարբեր են՝ ավերված քաղաքային փողոցներից մինչև գաղտնի գործողությունների համար նախատեսված գյուղական բնատեսարաններ։ Դու կմասնակցես թեժ տանկային մարտերի, կստեղծես ամուր պաշտպանական դիրքեր։ Ջոկատիդ հաղթանակն ապահովելու համար դու կօգտագործես ամենատարբեր մարտավարություններ։ Squad-ը խաղ է նրանց համար, ովքեր մարտավարություն են փնտրում և ցանկանում են գտնվել գործողությունների կիզակետում։
Squad-ի առավելություններից են. մարտնչել 50-ը 50-ի դեմ ռեժիմում և դառնալ հզոր թիմի անբաժան մասնիկ։ Դու կարող ես օգտագործել նաև հատուկ ինժեներական լուծումներ շինարարական համակարգում, որպեսզի առավելություն ապահովես թիմիդ համար՝ ամեն տեսակի կառույցներ կերտելով։ Թիմային խաղում հաջողության հասնելու համար շատ կարևոր է արդյունավետ համագործակցել թիմակիցներիդ հետ՝ օգտագործելով ձայնային կապը։
Միացի՛ր Squad-ին և զգա՛ լայնածավալ մարտերի ողջ հրճանքը։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Offworld Industries |
| Ծրագրավորող | Offworld Industries |