Steel Division 2
Steel Division 2
«Steel Division 2».ում դուք կհայտնվեք Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Դուք կղեկավարեք բանակները Բելառուսիայի դաշտերում։ Միայն դուք կարող եք հաղթել։
Խաղի մասին
«Steel Division 2»-ում դուք կհայտնվեք Երկրորդ համաշխարհային պատերազմի կիզակետում՝ Գերմանա-Սովետական արյունալի ռազմաճակատում։ Ձեր հրամանատարության ներքո կլինեն հսկայական բանակներ, որոնք մահ ու կյանքի կռիվ կմղեն Բելառուսիայի անծայրածիր դաշտերում։
ՍԴ2-ը իրական ժամանակի դաժան ռազմավարություն է, որտեղ միայն ձեր սուր մարտավարական միտքն է հաղթանակի գրավականը։ Յուրաքանչյուր ռազմական քայլ այստեղ կարող է ճակատագիր վճռել, ուստի գործեք հաշվենկատ։ Եթե փնտրում եք լավագույն ռազմավարական խաղ համակարգչի համար, «Ստիլ Դիվիժն 2»-ը հիանալի ընտրություն է։ Պատրա՞ստ եք ստանձնել զորավարի դժվարին, բայց պատվաբեր դերը. ուրեմն՝ Steel Division 2-ում ձեզ արյունոտ ու անմոռանալի մարտեր են սպասվում։
- Ձեր հրամանատարության ներքո դրեք պատմական ճշգրտությամբ վերարտադրված տեխնիկայի և զորքերի լայն տեսականի ու զգացեք պատերազմի շունչը ժամանակի լավագույն զինտեխնիկան մարտի դաշտում տեսնելիս։
- Մասնակցեք դինամիկ արշավների, որտեղ միայն դուք եք պատերազմի հետագա ընթացքը որոշողը․ փոխեք պատմությունը ձեր իսկ ձեռքերով՝ կայացնելով ճակատագրական որոշումներ։
- Առցանց բազմախաղացող ռեժիմում մարտահրավեր նետեք ձեր մարտական ընկերներին և ապացուցեք, որ դուք եք լավագույն ռազմավարը։
Արդյո՞ք պատրաստ եք փայլել մարտի դաշտում՝ ի ցույց դնելով Ձեր ռազմավարական արտակարգ հմտությունները «Steel Division 2»-ում։
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Eugen Systems |
| Ծրագրավորող | Eugen Systems |