Stellaris

«Ստելլարիս». գիտաֆանտաստիկ խաղ է մեծ ռազմավարությամբ, որտեղ դուք կհանդիպեք այլմոլորակային ռասաների, կբացահայտեք աշխարհներ ու կդառնաք գալակտիկայի տիրակալը։ Միացե՛ք մեզ։

Խաղալ

Խաղի մասին

Պատրա՞ստ եք սանձազերծել ձեր երևակայությունը և սուզվել տիեզերական անծայրածիր արկածների մեջ: Paradox Development Studios-ի այս գիտաֆանտաստիկ, մեծ ռազմավարական խաղը հենց ձեզ համար է: «Ստելլարիս»-ում դուք կհանդիպեք այլմոլորակային բազմազան ռասաների, կբացահայտեք անծանոթ աշխարհներ, որոնցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ունի, ու կընդլայնեք ձեր տիրապետության սահմանները՝ դառնալով գալակտիկայի տիրակալը: Միայն դուք չեք կերտելու ձեր կայսրությունը, այլ՝ դաշնակիցներ ձեռք բերելով կամ թշնամիներ ստեղծելով: Ուժը միասնության մեջ է։

Ուղարկե՛ք գիտական նավեր աստղերը հետազոտելու և բացահայտեք անոմալիաներ, որոնք կհանգեցնեն հետաքրքիր որոնումների: Նոր աշխարհները լի են զարմանալի պատմություններով և բացահայտումներով, որոնք կարող են ամբողջովին փոխել ձեր ճակատագիրը: Stellaris-ում դուք լիովին ազատ եք ձևավորել ձեր քաղաքակրթությունը և կառավարել այն ձեր նախընտրած ձևով։

Ձեր տրամադրության տակ կլինեն հազարավոր պատահականորեն ստեղծված մոլորակների տեսակներ, գալակտիկաներ, որոնումներ և խորհրդավոր էակներ, որոնք թաքնված են տիեզերական անհունության մեջ: Պատրաստվեք միջաստղային պատերազմների, դիվանագիտական բանակցությունների, կասկածանքների և դաշինքների անվերջանալի պտույտին: Մշտապես պատրաստ եղեք՝ պաշտպանելու ձեր տարածքները կամ անցեք գրոհի՝ ձեր հարմարեցված ռազմական նավատորմի միջոցով: Հարմարվողականությունը հաղթանակի գրավականն է:Տիեզերական ռազմավարություն մշակելով՝ դուք կտանեք ձեր կայսրության ղեկը դեպի փառք: Միացե՛ք մեզ և իրականացրեք գալակտիկական նվաճումներ «Ստելլարիս»-ում։ Արարե՛ք ձեր սեփական եզակի տիեզերական քաղաքակրթությունը:

Որտեղ գնել

Հրատարակիչ Paradox Interactive AB
Ծրագրավորող Paradox Arctic