Still Wakes the Deep

1975թ․, «Beira D» նավթային հարթակում դուք պետք է գոյատևեք փոթորկալի եղանակին ու սարսափներին դեմ հանդիման։ Գործողությունների, անհանգստության խառնուրդ, միայն դուք ու խորքերում արթնացածը:

Խաղալ

Խաղի մասին

Պատկերացրեք 1975 թվականը. Շոտլանդիայի ափերի մոտ, «Beira D» նավթային հարթակում աղետ է տեղի ունենում, և դուք հայտնվում եք մղձավանջում։ Կործանվող հարթակից անձնակազմին փրկելն է ձեր խնդիրը՝ միաժամանակ առերեսվելով անհավանական սարսափի հետ։ «Խորքերում արթնացածը» խաղում դուք մարմնավորում եք նավթարդյունաբերող բանվորի կերպարը, ով պայքարում է իր կյանքի համար փոթորկալի եղանակին, մահաբեր միջավայրում ու սառցե Հյուսիսային ծովում։ Կապի բոլոր ուղիները խզված են, իսկ փախուստի ճանապարհները՝ արգելափակված։ Մնում միայն դիմակայել անհայտ սարսափին, որը ներխուժել է հարթակ։

Պատկերացրեք, դուք ինչպես եք խուսափում վտանգներից, շեղում ուշադրությունը կամ գաղտագողի շարժվում՝ փրկվելու համար։ Ոչ մի զենք, ոչ էլ գերբնական ուժեր. միայն ձեր սրամտությունն ու կամքը։ Վազեք, մագլցեք, սուզվեք ջրով լցված միջանցքներով ու փոթորկահարված տախտակամածներով՝ ամեն գնով փրկվելու ձգտումով։ Յուրաքանչյուր սխալ քայլ կարող է վճռական դառնալ։ Զգացեք գործողությունների, անհանգստության և հիացմունքի խառնուրդը, խաղալով այս նավթային հարթակի սարսափ խաղը։ Գոյատևման համար անընդհատ պետք է պայքարել, առջևում սպասվում են դեռ անհայտ սարսափներ։

Խաղի առանձնահատկությունները.

  • Բացահայտեք 1970-ականների Շոտլանդական նավթային հարթակի մանրամասները, որը մանրակրկիտ ձևով վերարտադրվել է:
  • Վայելեք համաշխարհային կարգի վիզուալներ, աուդիո և պատմություններ մրցանակակիր The Chinese Room ստուդիայի կողմից:
  • Սուզվեք 1970-ականների ծովային աղետի իրականության մեջ՝ զգալով յուրաքանչյուր մանրուք:

Պատրա՞ստ եք սուզվել այս լարված արկածի մեջ և դիմակայել «Խորքերում արթնացածին», որը կփոխի սարսափի մասին ձեր պատկերացումները:

Որտեղ գնել

Հրատարակիչ Secret Mode
Ծրագրավորող The Chinese Room

Խաղի առանձնահատկությունները

HDR Հասանելի