StrangerZ

Սիրելի StrangerZ-ի երկրպագուներ, պատրա՞ստ եք մարտահրավերների: Գոյատևե՛ք թիմով կամ դարձե՛ք մղձավանջային արարած: Բարելավե՛ք հմտություններդ և դարձե՛ք լավագույնը StZ-ում:

Play

About the Game

Պատկերացրեք մի խաղ, որտեղ մինչ լուսաբաց պետք է գոյատևել՝ թաքնվելով մղձավանջային մի էակի հետապնդումներից։ StrangerZ-ում դուք կամ թիմի հետ պայքարում եք գոյատևելու համար, կամ մարմնավորում եք հենց այդ արարածին՝ փորձելով ոչնչացնել բոլորին։ Ամեն ինչ կախված է ձեր ընտրությունից, յուրաքանչյուր փուլում հստակ ծրագիր մշակելը կօգնի հասնել հաղթանակի: Ով սիրում է հայերեն մարտավարական խաղերը, նրանք անպայման կգնահատեն StrangerZ-ը։

Յուրաքանչյուր հաղթանակ բերում է փորձառության միավորներ, որոնք թույլ են տալիս բարելավել ձեր խաղային ունակությունները և բացել նոր հանդերձանք։ Իսկական մրցակցային ոգին զգալու համար՝ միացեք վարկանիշային մարտերին, որտեղ ձեր հմտությունները կդրվեն փորձության։ Հաղթելով կամ պարտվելով՝ դուք վաստակում կամ կորցնում եք վարկանիշային միավորներ, որոնք որոշում են ձեր դիրքը խաղացողների շարքում։ Դարձեք լավագույնը StZ աշխարհում:

StrangerZ-ի առանձնահատկությունները.

  • Խաղացեք ընկերների հետ կամ միացեք այլ խաղացողների։
  • Բարձրացրեք ձեր մակարդակը և բացեք նոր հնարավորություններ:
  • Մասնակցեք մրցաշարերին և բարձրացրեք ձեր վարկանիշը։

Միացե՛ք հայկական խաղային համայնքին և բացահայտեք Strangers-ի սարսափներով լի աշխարհը, որտեղ ամեն մարտահրավեր մի նոր պատմություն է։ Նրանք, ովքեր փնտրում են հայերեն լավագույն անվճար խաղերը, անպայմանորեն հետաքրքրությամբ կդիմավորեն այս խաղը։ Փորձեք Ձեր ուժերը ու դարձեք լավագույնը StrangerZ-ում։

Where to Buy

Publisher Lost Frame Development
Developer Lost Frame Development