Stronghold 2: Steam Edition

«Stronghold 2. Steam Edition». Միջնադարյան դաժան աշխարհում դուք կլինեք ոչ միայն տիրակալ, այլև՝ ժողովրդի բարօրության ճարտարապետը։ Կառավարե՛ք տնտեսությունը և զորքերը:

Խաղալ

Խաղի մասին

Դաժան, բայց գրավիչ միջնադարյան աշխարհ է սպասվում ձեզ «Stronghold 2: Steam Edition»-ում, որտեղ դուք կլինեք ոչ միայն տիրակալ, այլև ձեր ժողովրդի բարօրության մասին մտածող և հողերի զարգացման հեռանկարները տեսնող ճարտարապետը։

«SH2»-ում դուք ստանձնում եք ռազմավարական գործողությունների պլանավորման և տնտեսական կառավարման պատասխանատվությունը՝ միաժամանակ հետևելով ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և տարածքների անվտանգության ապահովմանը։ Ամեն մի որոշում կարող է ճակատագրական լինել, այդ պատճառով միայն հեռատես ու խելամիտ քայլերով կարող եք հասնել մեծագույն հաջողությունների և արժանանալ հզոր կառավարչի կոչմանը։ Հզոր բանակ պահելը թանկ հաճույք է, հետևաբար տնտեսական հիմքերի ամրապնդումը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Իսկ ի՞նչ առանձնահատկություններով է առանձնանում «Stronghold 2 Steam Edition»-ը.

  • Զորքերի հրամանատարություն․ Գլխավորեք բանակը, համալրեք այն ամենատարբեր զինատեսակներով և մարզեք զինվորներին, որոնք միշտ պատրաստ կլինեն հետ մղելու ցանկացած հարձակում ու պաշտպանելու ձեր տարածքները։
  • Ամրոցների պաշտպանություն․ Կերտեք անառիկ պարիսպներ՝ օգտագործելով հզոր աշտարակներ, ամուր պարսպապատեր և անհաղթահարելի դարպասներ, որոնք թույլ չեն տա նույնիսկ ամենաոխերիմ թշնամուն ներխուժել ձեր սահմաններ։
  • Պաշարման մարտավարություն․ Դրսևորեք ձեր տաղանդը ռազմական գործերում՝ մշակելով ու կիրառելով պաշարման ամենատարբեր մարտավարություններ, գրավեք թշնամու բերդերը՝ օգտագործելով ձեր տրամադրության տակ եղած ողջ զինանոցը։

Թող դժվարությունները չվախեցնեն ձեզ, այլ ընդհակառակը՝ ապացուցեք, որ միայն դուք եք արժանի այս աշխարհը կառավարելու «Stronghold 2 Steam Edition»-ում։

Որտեղ գնել

Հրատարակիչ FireFly Studios
Ծրագրավորող FireFly Studios