Tales of Mathasia
Tales of Mathasia
Մաթեմաթիայում թվերը զենք են, գիտելիքը՝ զրահ։ Միացի՛ր հայկական խաղային համայնքին, դարձի՛ր Մաթեմաթիայի հպարտ ներկայացուցիչը և փառավորի՛ր մեր անունը։
Խաղի մասին
Մտածե՞ք, թե թվերը ձանձրալի են: Մուտք գործեք Մաթեմաթիա, որտեղ ամեն մի հավասարում մի նոր արկած է, իսկ գիտելիքը ձեր ամենահզոր զենքը։ Այստեղ երկու գումարած երկուսը հավասար է ոչ միայն չորսի, այլ նաև անսահման հնարավորությունների: Պատրաստվե՛ք բացահայտել թաքնված գաղտնիքները և դառնալ լեգենդար դեմք, ինչպես մեր ժողովրդական հեքիաթների հերոսները:
Այս խաղում ձեզ սպասում է մի ճանապարհորդություն դեպի անհավանական վայրեր, որտեղ յուրաքանչյուր մարտահրավեր ձեր մաթեմատիկական հմտությունները ցույց տալու հնարավորություն է: «ToM»-ում սովորելով մարտավարություններ՝ կկարողանաք հաղթել ցանկացած թշնամու: Միացե՛ք հայկական խաղային համայնքին, դարձե՛ք Մաթեմաթիայի հպարտ ներկայացուցիչը և փառավորե՛ք մեր անունը: Մեծացրե՛ք ձեր հնարավորությունները «Մաթեմատիկական հեքիաթներում»:
Ի՞նչ կգտնեք Մաթեմաթիայում.
- Մտքի մարտեր. Թվերը դարձրե՛ք ձեր ամենահզոր զենքը, իսկ գլուխկոտրուկները՝ ամուր զրահ:
- Հետաքրքիր պատմություն. Բացահայտե՛ք Մաթեմաթիայի ծագումը և պաշտպանե՛ք այն չար ուժերից՝ դարձնելով ավելի հզոր:
- Համախոհներ և մրցակիցներ. Գտե՛ք նոր ընկերներ և պայքարե՛ք նրանց դեմ, ովքեր կփորձեն խանգարել ձեզ:
Մաթեմաթիան սպասում է ձեր օգնությանը։ Դարձե՛ք լեգենդ, որի մասին կպատմեն գալիք սերունդները՝ փրկելով այս աշխարհը միայն ձեր ուղեղի շնորհիվ:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | 3T Labs |
| Ծրագրավորող | Pancake Games |