Terraformers
Terraformers
«Terraformers». Կարմիր մոլորակը սպասում է Ձեզ: Կառուցեք քաղաքներ, փոխեք էկոհամակարգը, կառավարե՛ք ռեսուրսները և ստեղծե՛ք մարսյան դրախտ։ Մարսը սպասում է Ձեզ:
Խաղի մասին
"Terraformers". Պատկերացրեք կարմիր մոլորակը. փոշու հողմապտույտներն ու սառցե քարայրների խորհրդավոր շշուկը սպասում են ձեր ներկայությանը: Դուք կանգնած եք մի նոր դարաշրջանի շեմին, երբ մարդկությունը փորձում է Մարսն իր նոր տունը դարձնել: Ձեր առջև Մարս մոլորակի վերափոխման խնդիրն է, որը ռազմավարական մտածողություն և համարձակ լուծումներ է պահանջում: Կկարողանա՞ք հալեցնել բևեռային սառցադաշտերը և ջուր բերել կարմիր մոլորակին՝ կյանքի նոր շունչ հաղորդելով նրան:
Ռազմավարական այս Terraformers խաղում դուք պետք է ոչ միայն կառուցեք բարգավաճող քաղաքներ, այլև փոխեք ամբողջ մոլորակի էկոհամակարգը: Դուք կզբաղվեք ռեսուրսները արդյունավետ կառավարելով, գիտական նոր հայտնագործություններ անելով և մյուս խաղացողների հետ մրցակցելով, ինչն էլ խոստանում է հետաքրքիր և անկանխատեսելի արկածներ:
Ձեզ սպասում են անսահմանափակ հնարավորություններ.
- Մարսի գաղութացման ճանապարհը հարթելու համար ձեր ձեռքի տակ կգտնվեն բազմաթիվ գործիքներ և տեխնոլոգիաներ՝ արևի լույսը մոլորակի վրա կենտրոնացնող հսկայական հայելիներից մինչև մթնոլորտը մաքրող մանրէներ:
- Գիտության զարգացումը և ռեսուրսների խելամիտ կառավարումը կբարելավեն ձեր ապագան:
- Ստեղծեք մարսյան իսկական դրախտ՝ նոր կյանքի միջավայր ոչ միայն մարդկության, այլև Երկրի բուսական և կենդանական աշխարհի համար:
Եթե միշտ երազել եք տիրել տիեզերքին և Մարսը ձեր երևակայությանը համապատասխան վերափոխել, ապա Terraformers-ը հենց ձեզ է սպասում:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Goblinz Publishing |
| Ծրագրավորող | Asteroid Lab |