BLACKTAIL
BLACKTAIL
«BLACKTAIL» խաղում քեզ սպասում է խավարապատ աշխարհ՝ մոռացված պատմություններով ու վտանգներով լի։ Դու կմարմնավորես Յագային՝ պայքարելով գոյության համար։
Խաղի մասին
Խավարապատ ու առեղծվածային մի աշխարհ, որտեղ ծառերն անգամ շշնջում են մոռացված պատմություններ, իսկ ստվերները թաքցնում են անհայտ վտանգներ, սպասում է քեզ BLACKTAIL-ում։ Այստեղ յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական լինել։ Դու կմարմնավորես երիտասարդ Յագային, որին մեղադրում են կախարդության մեջ, և ստիպված ես պայքարել գոյության համար՝ բացահայտելով անցյալի գաղտնիքները և կերտելով ապագան։
BLACKTAIL-ի այս կախարդական արկածներում դու կմասնակցես լարված մարտերի՝ օգտագործելով նետ ու աղեղ, կհավաքես անհրաժեշտ ռեսուրսներ, կհմտանաս բազմազան թուրմերի ստեղծման մեջ և կբացահայտես անտառի խորքային գաղտնիքները։ Բաբա Յագայի արկածներով լի այս ճանապարհին քեզ սպասում են բարդ որոշումներ, որոնք էական ազդեցություն կունենան քո բարության և չարության մակարդակի վրա, իսկ դա էլ իր հերթին կփոխի խաղային հմտություններդ ու կզարգացնի պատմությունը՝ առաջնորդելով դեպի անկանխատեսելի ուղղություններ։ Եվ այսպես, եկեք տեսնենք, թե առանձնահատկություններով է այս դերախաղային խաղն աչքի ընկնում մյուսներից։
Այս խաղն առանձնանում է հետևյալ գրավիչ կողմերով.
- Մարտական եզակի համակարգ. Վարպետորեն օգտագործիր նետն ու աղեղը, կախարդական ձեռնոցը, ինչպես նաև շրջակա միջավայրը՝ մարտերում թշնամիներին հաղթելու համար։
- Սլավոնական դիցաբանության խորը աշխարհ. Բացահայտիր առասպելական արարածներով և հին լեգենդներով լի վայրեր, որոնք ներշնչված են սլավոնական ժողովուրդների հավատալիքներից և առասպելներից։
- Որոշումների վրա հիմնված պատմություն. Քո կայացրած յուրաքանչյուր որոշումն ուղղակիորեն ազդում է Յագայի հետագա ճակատագրի վրա՝ դարձնելով խաղն ավելի անհատականացված և հետաքրքիր։
Արդյո՞ք պատրաստ ես պատասխանել քո ճակատագրի կանչին և դառնալ լեգենդար Բաբա Յագան:
Որտեղ գնել
| Հրատարակիչ | Focus Entertainment |
| Ծրագրավորող | The Parasight |