• BLACKTAIL Screenshot-1753926781.11
  • BLACKTAIL Screenshot-1753926780.4
  • BLACKTAIL Screenshot-1753926781.5
  • BLACKTAIL Screenshot-1753926781.8
  • BLACKTAIL Screenshot-1753926781.9
  • BLACKTAIL Screenshot-1753926781.10
  • BLACKTAIL Screenshot-1753926781.6
  • BLACKTAIL Screenshot-1753926781.7

BLACKTAIL

«BLACKTAIL» խաղում քեզ սպասում է խավարապատ աշխարհ՝ մոռացված պատմություններով ու վտանգներով լի։ Դու կմարմնավորես Յագային՝ պայքարելով գոյության համար։

Խաղալ
  • BLACKTAIL Screenshot-1753926781.11
  • BLACKTAIL Screenshot-1753926780.4
  • BLACKTAIL Screenshot-1753926781.5
  • BLACKTAIL Screenshot-1753926781.8
  • BLACKTAIL Screenshot-1753926781.9
  • BLACKTAIL Screenshot-1753926781.10
  • BLACKTAIL Screenshot-1753926781.6
  • BLACKTAIL Screenshot-1753926781.7

Խաղի մասին

Խավարապատ ու առեղծվածային մի աշխարհ, որտեղ ծառերն անգամ շշնջում են մոռացված պատմություններ, իսկ ստվերները թաքցնում են անհայտ վտանգներ, սպասում է քեզ BLACKTAIL-ում։ Այստեղ յուրաքանչյուր քայլ կարող է ճակատագրական լինել։ Դու կմարմնավորես երիտասարդ Յագային, որին մեղադրում են կախարդության մեջ, և ստիպված ես պայքարել գոյության համար՝ բացահայտելով անցյալի գաղտնիքները և կերտելով ապագան։

BLACKTAIL-ի այս կախարդական արկածներում դու կմասնակցես լարված մարտերի՝ օգտագործելով նետ ու աղեղ, կհավաքես անհրաժեշտ ռեսուրսներ, կհմտանաս բազմազան թուրմերի ստեղծման մեջ և կբացահայտես անտառի խորքային գաղտնիքները։ Բաբա Յագայի արկածներով լի այս ճանապարհին քեզ սպասում են բարդ որոշումներ, որոնք էական ազդեցություն կունենան քո բարության և չարության մակարդակի վրա, իսկ դա էլ իր հերթին կփոխի խաղային հմտություններդ ու կզարգացնի պատմությունը՝ առաջնորդելով դեպի անկանխատեսելի ուղղություններ։ Եվ այսպես, եկեք տեսնենք, թե առանձնահատկություններով է այս դերախաղային խաղն աչքի ընկնում մյուսներից։

Այս խաղն առանձնանում է հետևյալ գրավիչ կողմերով.

  • Մարտական եզակի համակարգ. Վարպետորեն օգտագործիր նետն ու աղեղը, կախարդական ձեռնոցը, ինչպես նաև շրջակա միջավայրը՝ մարտերում թշնամիներին հաղթելու համար։
  • Սլավոնական դիցաբանության խորը աշխարհ. Բացահայտիր առասպելական արարածներով և հին լեգենդներով լի վայրեր, որոնք ներշնչված են սլավոնական ժողովուրդների հավատալիքներից և առասպելներից։
  • Որոշումների վրա հիմնված պատմություն. Քո կայացրած յուրաքանչյուր որոշումն ուղղակիորեն ազդում է Յագայի հետագա ճակատագրի վրա՝ դարձնելով խաղն ավելի անհատականացված և հետաքրքիր։

Արդյո՞ք պատրաստ ես պատասխանել քո ճակատագրի կանչին և դառնալ լեգենդար Բաբա Յագան: