Heads Will Roll: Reforged

«Heads Will Roll. Reforged». Միջնադարյան դաժան աշխարհում ամեն գլխատում գոյության գին է: Մարտավարություն, զենքեր ու մարտարվեստի դրսևորումներ: Գլխատումների դարաշրջան:

Խաղալ

Խաղի մասին

«Heads Will Roll: Reforged». Միջնադարյան մռայլ մի աշխարհ, որտեղ ամեն գլխատում քո գոյության գինն է։ Պատրաստվիր արյան, դավադրության ու դաժան մարտերի պտույտին, որտեղ միայն ամենաարժանավորներն են դիմանալու։

Մարտական համակարգն այստեղ արագության, մարտավարության ու դաժանության միաձուլում է։ Դու պետք է զգաս թշնամուդ մաշկի վրա հարվածիդ թողած հետքը: Սովորիր կարդալ թշնամուդ շարժումները, կայծակնային արագությամբ պատասխանիր ու դարձիր մահվան անողոք մեքենա։ «Heads Will Roll: Reforged»-ը խաղ է նրանց համար, ովքեր գնահատում են մարտարվեստի բարձրագույն դրսևորումները։ Գլխատումները քեզ ուժ են տալիս, իսկ ուժը՝ հաղթանակի հասնելու միակ ճանապարհն է:

Ինչո՞վ է առանձնանում «Heads Will Roll: Reforged»-ը.

  • Յուրաքանչյուր մարտ՝ դա մարտավարական գլուխկոտրուկ է, որտեղ ամեն սխալ քայլ կարող է դառնալ վերջինը:
  • Կերպարի զարգացման համակարգը թույլ է տալիս ստեղծել եզակի մարտիկ, ով իդեալական է հենց քո համար:
  • Զենքերի ու զրահների լայն տեսականին հնարավորություն է տալիս ընտրել քո մարտական ոճը: Հիշիր, ինչպես են ասում՝ «Ինչքան արյուն, այնքան պատիվ»։

Մի՛ հապաղիր, սուզվիր արյունոտ մարտերի աշխարհ, որտեղ քո սուրն է կյանքի ու մահվան վճռողը։ Գլխատումների դարաշրջանն է։

Որտեղ գնել

Հրատարակիչ Valkyrie Initiative
Ծրագրավորող 1917 Studios