Hokko Life
Hokko Life
Բարի գալուստ Հոկկոյի կախարդական աշխարհ, որտեղ դու ես կերտում Գյուղական Կյանքը: Զբաղվիր արհեստագործությամբ ու Կահույքի Դիզայնով և կառուցիր քո երազանքների քաղաքը:
About the Game
Բարի գալուստ Հոկկոյի կախարդական աշխարհ, որտեղ երևակայությունդ է թագավորում՝ դառնալով իրականություն։ Ժամանակն է սկսել քո նոր պատմությունը Հոկկո Կյանքում, այս հանգիստ անկյունում, և քո ձեռքերով կերտել քո երազանքների քաղաքը։ Դու կգտնես անսպառ հնարավորություններ ստեղծագործելու համար. սկսիր Գյուղական Կյանքը զրոյից, զբաղվիր արհեստագործությամբ, ձկնորսությամբ, միջատների որսով և իրականացրու Կառուցել Քաղաք գաղափարը։
Պատկերացրու, դու ես այդ անզուգական աշխարհի ճարտարապետը, դու ես այն մարդը, ով կյանքի է կոչում Կյանքի Սիմուլյատորը: Այդ դեպքում քո առջև խնդիր է դրված՝ այն դարձնել ավելի գեղեցիկ, հարմարավետ բնակիչների համար։ Բարելավիր ենթակառուցվածքները, կառուցիր նոր օջախներ և ստեղծիր այնպիսի միջավայր, որտեղ ամեն մանրուք քեզ հոգեհարազատ կլինի։ Իսկ հետո՞, վերցրու վրձինն ու ներկիր քո սեփական ոճով։
Բացահայտիր Ինտերիեր Դիզայների տաղանդը, որ թաքնված է քո ներսում, և կահավորիր քո տունն այնպես, որ այն հայելու պես արտացոլի քո իսկական էությունը: Այս Ազատ Խաղն իր անսահմանափակ հնարավորություններով թույլ կտա լիովին ազատ արտահայտվել և ստեղծել Կահույքի Դիզայնը՝ աշխարհին ավելացնելով միայն քեզ հատուկ գույներ։ Արի միանանք Հոկկո Լայֆի բնակիչներին և միասին կերտենք մի յուրահատուկ, անկրկնելի աշխարհ, միայն մե՛րը։
Where to Buy
| Publisher | Team17 Digital Limited |
| Developer | Wonderscope Games |