Անվտանգության միջադեպ
GFN.AM («ՋԻԷՖԷՆ ՔԼԱՈՒԴ ԻՆԹԵՐՆԵԹ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ, այսուհետ՝ Ընկերություն) տեղեկացնում է Կայքի Օգտատերերին, որ Ընկերության տվյալների բազա չարտոնված մուտքի արդյունքում տեղի ունեցած անձնական տվյալների արտահոսքի հետևանքով Օգտատերերի վերաբերյալ որոշ տեղեկություններ հնարավոր է հասանելի են դարձել երրորդ անձանց: Սույն միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի մարտի 9-ին, բայց հայտնաբերվել է միայն 2026 թվականի մայիսի 2-ին: 2026 թվականի մարտի 9-ից հետո գրանցված Օգտատերերի տվյալները չեն տուժել:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ հաշիվների գաղտնաբառերը վտանգի չեն ենթարկվել, սակայն կա հավանականություն, որ երրորդ անձանց հասանելի են դարձել որոշ անձնական տվյալներ, այդ թվում՝
- Էլեկտրոնային փոստի հասցեն;
- Հեռախոսահամարը, բջջային օպերատորի միջոցով գրանցվելու դեպքում,
- Ծննդյան ամսաթիվը,
- Անունը և ազգանունը, «Google» համակարգի միջոցով մուտք գործելու դեպքում,
- GFN.AM օգտանունը;
Միջադեպի հայտնաբերումից հետո Ընկերության կողմից ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ չարտոնված մուտքի պատճառները վերացնելու նպատակով, ինչպես նաև իրականացվել են լրացուցիչ կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ՝ տեղեկատվական համակարգերի պաշտպանության մակարդակը բարձրացնելու և ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու նպատակով։
Խորապես ներողություն ենք խնդրում տվյալ միջադեպի հետևանքով առաջացած հնարավոր անհարմարությունների համար։